<Հ.Գ.> նշանակած ոտանավորները հետո կհանենք. 2-ը հանել եմ.
Երեկ <...> հանկարծ հիշեցի, որ քեզանից մի շաբաթ առաջ նամակ եմ ստացել «Սպարտակի» հայտարարությունը տպելու համար, և իսկույն գնացի խմբագրատները1։ Երկու խմբագրությունն էլ ձրի ընդունեցին տպելու։ Ես նրանց հայտնեցի, որ եթե փողով չիներ պետք է երկու անգամ տպեին, իսկ հիմա, որ ձրի են տպում, որքան կարող են թող տպեն։ «Արձագանքի» խմբ<ագրա>տանն Ճաղարբեկյանը հանձնարարեց գրելու, որ էլ այնպիսի բաներ չուղարկես, որոնք դու՛ էլ գիտես չեն տպվելու, այսինքն չեն կարող տպել, բայց փութաջան եղիր և թղթակցություններ գրիր։
«Մշակի» խմբ<ագրա>տանն էլ ասացին, որ այս գիրքը արդեն ուրիշի թարգմանութ<յամբ> լույս է տեսնում Մոսկվայում։ Նրանք ասացին, որ մոսկովցիք ավելի առաջ են թարգմանել2, ես էլ պնդեցի, թե ռուսները դեռ այդ գիրքը չէին հրատարակել, որ այն մարդը ձեռնարկել էր թարգմանությանը, և, իհարկե, վեճը տարա. հիմի քանի կարող ես աղաքակտրուկ արա3:
Ես էլ երկու բրոշյուր եմ տպել՝ Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» և փոփոխած «Լոռեցի Սաքոն». արդեն կազմում են. ո՞րքան ուղարկեմ «Օջախին»4։
Սիսակն այստեղ երևաց ու չքացավ. էլ չկարողացա տեսնել, երկու գիրք թողեցի հյուրանոցում, չգիտեմ վերցրեց, թե չէ։ Երևի կպատմեր, որ «Օջախի» կենացր խմեցինք հանդիսավոր ոտնկայությամբ և քահանաներով հանդերձ մաղթեցինք անսպառ ույժ «Օջախի» հարստությանը՝ ձեր