Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ թանկացել են այդպիսի հարսնացումները։Նշանված տիրացուները նշանածներին են թողնում, իսկ պսակվածներն իրանց կանանցր, որ սրբազանի ազգականներից ուզեն։ Այսօր էլ «Նոր դարում» Նազարյանն քահանան մի հոդված էր գրել3։ Այդ հոդվածը կարդալուն պես (մեջն իրան է նկատել) բոլոր քահանաներին ժողովել է առաջնորդարան և մի շատ ծիծաղելի կոմեդիա սարքել։ Հոգևորական աշխարհից այս էլ բավական էր. մեկել այն է, որ իմ սանահայր տեր Հովսեփը մի ուրիշ ջուռա մարդ դուրս եկավ. այս տեսակ մարդիկ շարունակ իրանց վնասում են ու խայտառակում առանց ուրիշների օգնության։

7 նոյեմբերի

Երեկ մոտս մարդիկ եկան, նամակս ընդհատեցին։ Շարունակում եմ նույն տոնով։ Այսօր պատահում եմ Նազարյան քահանային։ Հայտնում եմ իմ շնորհակալությունը յուր այդ հակատերտերական ընթացքի և հոդվածի համար։ Բանից դուրս է գալիս, որ երեկվա ժողովում կղերական տգիտությունն ահագին ինկվիզիցիական աղմուկ և դատ է ունեցել։ Ո՞վ է ասում, որ մենք անշարժ ենք,-ահա շարժվել, եկել ենք այստեղ, ո՞վ է ասում, թե մենք մեռած ենք-թող գա քննի թեկուզ բժիշկ Գասպարյանը։ Մի շատ բնորոշ դեպք, երբ հրապարակավ աղաղակում է հայ հոգևորականի հասկացությունը կենդանության և շարժման մասին։ Բայց ավելի մազալու էր այն, որ հոդվածագիր քահանան հանկարծ ինձ հայտնում է, թե այժմ առաջնորդարանից է գալիս, տարել է մեղայական է տվել թղթով, խոսքերը ետ է առել և խոստացել է, որ մյուս անգամ այդպիսի նամաղուլ չի անիլ4։ Եվ զարմանալի էլ կլիներ, եթե այդպես չլիներ։ Երբոր արդեն սկսել եմ, եկ մի ուրիշ դեպք էլ պատմեմ։ Այստեղ Մողնու եկեղեցում մի տեր Հովհաննես կա, որ փոքր ժամանակ առաջնորդի հետ վեգ է խաղացել, այժմ էլ կարտ է (թուղթ) խաղում։ Առաջնորդը պատվիրել է, որ եկեղեցի չհաճախող քահանայի փիլոնր տանեն կոնսիստոր։ Եվ ահա