Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրբազանի խաղընկերոջ փիլոնը յուր ավագ քահանա տեր Գրիգորը տանում է կոնսիստոր։ Տեր Հովհաննեսը գնում է կոնսիստորի ատյանը և, իհարկե, փիլոնն ստանում։ Ստանալուց հետո դառնում է առաջնորդին, թե՝ սրբազան, գիտե՞ք ինչ կա.-ի՞նչ կա. թե՝ էս տեր Գրիգորը (տեր Գրիգորն անդամ է-բոլոր անդամներն ու վարդապետն էլ նստած են)-էս տեր Գրիգորն ամեն տեղ ասում է կոնսիստորխ անդամներից տեր Գաբրիելն ու տեր Արսենը փալաս են, վարդապետն էլ… չէ, չեմ ասիլ, փիս բան ա, չեմ ասիլ։- Ասա տեսնենք, վարդապետն ի՞նչ է, հարցնում է սրբազանը, վարդապետն էլ վիզը ձգում է, տեսնի ինքն ինչ է և տեր հայրր վերջապես վարդապետինն ասում է, առաջնորդինն էլ հետը-թե՝ վարդապետն իշի գլուխ է, առաջնորդն էլ իմ աշակերտն է, առանց ինձ չի կարողանում բան շինել։ Սրա նման մի քանի անեկդոտներ էլ կան, բայց այս բավական էր։

Հա՛, ի՞նչ բան էր Ասխաբադի քահանայի մասին արած Արիստակես սրբազանի կարգադրությունը։ Այստեղ վատ տպավորություն արավ5։

Հետևում ե՞ս արդյոք «Նոր դարի» նոր ազատամտություններին։ Անցյալ օրր վիզիտով ինձ մոտ էր նոր խմբագիրը։ Լավ ծրագիրներ ունի, բայց տեսնենք…6։

Աղայանցն է այստեղ։ Ամեն օր միասին ենք լինում, նրա բանն էլ վերջապես կարծես հաջողում է7։ Ձմեռն այստեղ կմնա։

Ես սաստիկ ցանկանում եմ մի ճանապարհորդություն անել դեպի Իգդիրի կողմերր։ Երևանի նահանգում, և գյուղերում ու ճանապարհներին տեսնել պանդուխտներին։ Թեև ձմեռը խիստ է, բայց այս ցանկությունս այնքան մեծ է, որ ոչ մի ձմեռ արգելք չի կարող լինել, միայն փողի խնդիր կա։ Տեսնենք ինչպես է լինում, թե չեղավ, շատ կվշտանամ8։

Սեդրակին ու Գայանեին բարևիր, ասա մի նամակ գրի։