Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 9 0 0

124. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության

հարգելի վարչությանը

Փիլիպոս Վարդազարյանից և Հովհաննես Թումանյանից

Զ ե կ ու ց ու մ ն

Վարչությանդ մեզ արած հանձնարարությունը կատարելով՝ աչքի անցկացրինք ընկերության գրադարանը և եկանք այն եզրակացության, որ գրքերը կարելի է վերածել երեք կարգի, և բաժանել այսպես. 1. Հայոց և օտարազգի ընթացիկ գրականությունը և պ. Տ. Նազարյանի նվիրած գրքերը վաճառել։ 2. Ամեն տեսակ ձեռնարկներ, գիտական և հազվագյուտ գրքեր նվիրել Ներսիսյան դպրոցին կամ մի այլ ազգային հաստատության։ 3. Կովկասագիտության, արևելագիտության, հայոց ազգային և եկեղեցական պատմության վերաբերյալ գրքերը, հայոց պարբերական հրատարակություններր, Անդրկովկասում ամեն լեզվով եղած պարբերական հրատարակությունները և ամեն տեսակ բառարանները պահել հիմնական բաժնում՝ այն պայմանով, որ վարչությունը, երբ ինքը հարմար կդատի, խնդրամատույց լինի՝ ունենալու անշարժ գրադարան գիտնականների համար:

Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

11 հունվարի, 1900 ամի, Թիֆլիս