Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

125. ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

<1900, փետրվարի կեսեր, Թիֆլիս>

Սիրելի Արամ,

Ուղիղ տասը տարի է ես մտել եմ գրականության մեջ-այսինքն մի անվերջ տառապանքի մեջ-և իմ ընկերների ու բարեկամների հետ շարունակ նամակագրություն կամ խոսակցություն եմ ունեցել այս մասին, հուսադրություններ ու խոստումներ եմ լսել շարունակ ու համբերեր Համբերելը հիմար խոսք է, ավելի ճիշտը՝ խանգարված, վրդովված, տառապելով հասել մինչև օրս։ Գուցե իմ սխալն է եղել, մոլորությունն է եղել, որ ես կարծել եմ, թե ժամանակ է՝ պետք է գրողը հատկապես գրականությամբ զբաղվի։ Եթե այսպես է, այն ժամանակ ազնիվ մարդիկ, հասկացող, բարեկամ մարդիկ չպետք է ավելի մոլորեցնեն ու մարդու ամբողջ րնտանիքով հաստատեն թշվառության մեջ։ Այսպիսի դեր են կատարում այն գրողներին ու գրականությունր սիրող մարդիկ, որոնք մի մասնավոր նպատակով գրողին կապում, կանգնեցնում են իրան թշվառ վիճակի մեջ, և նա տառապում է՝ ստանալով մի չնչին բան, շրջապատված միշտ մեծ-մեծ հույսերով, որոնք չեն օգնում կարիքներին, այլ միշտ խաբելով ու գրավելով՝ ձգում են չարիքների մեջ։ Եթե կուզես օրինակներ բերեմ։ Դեռ օգոստոսին մի սիրալիր նամակ ստացա Ս. Շահազիզից, թե գրական ֆոնդի գումարը, որ ետ է ստացել Բարեգործ<ական> ընկերությունից, շարունակ ծառայելու է իր նպատակին և թե շուտով, մի ամսեն վրա, այլ նամակ կստանամ, շտապում է տեղեկացնել, որ միամիտ լինեմ, որովհետև ես այն գումարից նպաստ էի ստանում1։ Մի ուրիշ խումբ ամսական մի բան էր տալիս և միաժամանակ նամակ էր գրել (Շահազիզի նամակի օրերում), որ հասցնելու է մինչև 50 ռուբլու2։ Սրանց հետ միասին Բաքվից տեղեկություն էին տվել, որ շարունակելու են