Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

136. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1900, հոկտեմբերի կեսեր, Շուլավեր

Սիրելի Ֆիլիպ,

Քո վերջին նյութերդ այն տեսակ են, որ մարդ դժվարանում է կարծիք հայտնել, վախենալով, թե-չլինի սխալվեմ1։ Առաջինի մեջ ինձ դյուր եկավ այն դեկադենդական կասկածը, թե ուրիշները եթե քո սիրելիին որևէ նմանություն ունեն, այդ գողացել են նրանից. և դու զայրանում ես դրա համար ու ավելի խիստ զգում քո մենակությունն ու տխրում, ասում եմ դյուր եկավ, բայց չեմ հասկանում։ Երկրորդը մի փշուր է ճանկռած այն մեծ նյութից, թե որքան չնչին են մարդկային ուժերը բնության և նախախնամության անհունության առաջ։ Եվ չեմ հասկանում, թե ինչու սրա մեջ գործ ես ածել «շունչ» բառը. թերևս «հոգու» տեղ է։ «Խուցը», ոչինչ, լավ է ասված։ Իսկ «Իմ կտակից» իսկի

Մի խոսքով, այս անգամվա նյութերդ անհաջող են։ Ինչ-բան չհասկացա։

պես երևում է տաղանդդ սպառվում է։

Նամակիդ մեջ իզուր ես ինձ հակաճառում, թե բանաստեղծները նոր մտքեր պետք է հայտնեն, որ հայտնած չլինեն ուրիշները։ Հենց այս նյութերը գոռում են, թե նոր միտք չկա։ Ամենամեծ ու ամենախոր միտքը միշտ կարող ես լսել մի ապուշի բերանից, ամենացած ամբոխը հազար մի բարձր մտքեր է շուռ ու մուռ տալիս ամեն օր։ Բանաստեղծության տեսակետից միտքը ինչ է որ-միայն նյութ, հում նյութ, մատերիալ։ Բանաստեղծ չի նա, ով որ հայտնում է, թե մարդը ոչինչ է բնության առաջ. բանաստեղծը նա է, ով որ թեկուզ դրանք լսելուց հետո այնպես ներկայացնի ու պատկերացնի այդ հարաբերությունը, որ ընթերցողն զգա ու տեսնի… Շեքսպիրից առաջ են հայտնած բոլոր այն մտքերը, որ նա իր հանճարի ֆոկուսի միջով ցույց է տալիս աշխարհին։ Այս է մրցության դաշտը-մտքերը, որ արդեն կան