Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ շատ ցավացրեց Ձեր վերջին նամակը1։ Երանի հետևյալ նամակում գրեք, որ էլ հիվանդ ոչ ոք չկա Ձեր տանը։

Ստացել եմ Ֆիլիպի ուղարկած փողերը։ Կինս գրում էր, որ նամակ է ստացել Ձեզանից, երևի պատասխան կլինի. նրանք էլ լավ են։ Կանչում են ինձ, բայց ես դեռ այդպես շուտ չեմ գնալ, իմ ճանապարհորդությունը կկատարեմ։

Թող մի քիչ կարոտեն…

Մի խոսքով այս տարի Ձեր շնորհիվ և՛ առողջացա, և՛ մի բան կտեսնեմ մեր գավառներից։ Ուզում եմ Անի էլ գնալ, տեսնենք կհաջողի, թե չէ։

Երեկ ման եկա հանգուցյալ թագաժառանգի պալատը2։ Շատ տխուր տպավորություն արավ։ Ամեն բան, ինչպես թողել է, այնպես էլ մնում են. կիսատ թողած Նանսենի ճանապարհորդությունը սեղանի վրա, շորերր իրանց տեղր կախած, հուշատախտակի վրա ինչ-որ խզմզած, շարունակ ծնողների, մոտիկների ու իր պատկերը, շարունակ մոր պատկերներր՝ Милому Георгию от мамы[1]: Տխուր, տխուր մտքեր են ծագում մարդու հոգում։ Տեսնում ես՝ ինչպես անցնում է մարդ և միայն իր հետքն է մնում, և այն էլ նայած՝ կարողացել է թողնել, թե չէ։ Խնդրեմ նամակ գրեցեք, Ախալքալաք ,այնտեղ կստանամ։

Միշտ Ձեր Հ. Թումանյան

157. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ախալքալաք-Բելի Կլյուչ

<1901>, 21 օգոստոսի, Ախալքալաք

Օլյա ջան,

Այնքան սիրալիր նամակներից հետո վերջերս մեր հարաբերությունները փչացան։ Եվ, ինչպես միշտ, այս անգամ էլ մեր հարաբերությունների փչանալու պատճառը եղան

  1. Սիրելի Գեորգիին մայրիկից։