Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանց ցեղում էլ խելագար եղած է թե չէ. ինչո՞ւ չէ խելագարված փախչելիս մի քարից վեր ընկնում մեռնում (սրան մի օրինակ բերեց, զարմանալի բան է, որ իրանց գյուղում մի խելագար քարնըվեր է ընկել, անպատճառ ամեն տեղ էլ պետք է այնպես լինի)։

Ես (և Բեկնազարյանցը միայն այս հարցերում) թունդ ընդդիմախոսեցինք, բայց, իհարկե, չկարողացանք համոզել, իսկ երբ ասացի, թե այս պոեման մի քանի ուսանողներ և գրողներ մի շատ հաջողված հոգեբանական ճշմարտություն են համարել և հավանել. մանավանդ պ. Պերճը յուր «հրաշալի է» և այլն խոսքերով, մեր վիթխարին6 ասաց որ, նրանք հոգեբանության այբբենն էլ չգիտեն: Կարդացինք և «Արև ու Լուսինը», որին անխոս շատ հավանեցին, և ըքեց որ անպատճառ գրեմ տանեմ «Աղբյուր Տարազովիչի» խմբագրություն։ Ես ասացի արդեն ուշ է, նա կրկին պահանջեց, գուցե տանեմ7։ Սաքոյին չհարգեց, իսկ ուրիշները… Ո՜րքան տարբերություն կարծիքների։

Ափսոս թուղթր հատավ։

Քո Հովհաննես Թումանյան

10. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Կամենեց-Պադոլսկ

1890 թ., 27 օգոստոսի, Տփխիս

Սիրելի Անուշավան,

Ստացա Տրիբուխով ա, ինչ ա, ընդեղանց գրած նամակդ1։ Երբ որ ծրարից հանեցի, մտքումս ասի. հալբաթ նամակը մոռացել ա, նրա տեղը սխալմամբ ուղարկել ա մի ուրիշ թուղթ, որի վրա թանաքոտ ոտներով ճանճեր են ման եկել։ Այսուամենայնիվ, մի կես ժամ եբրայական համբերությամբ դես ու դեն շուռ տալուց հետո գլուխը գտա… և տեսնեմ նամակ…