Երևի Ախալքալաքից գալու ժամանակ շատ եմ ջարդվել. մեջքս թուլացել է, այսօր4…
Երեխաներին միառժամանակ հսկիր՝ բալկոնին չբարձրանան, կընկնեն, մինչև որ սովորեն նորից։ Եթե մինչև գալս վռազ փողի կարիք ունենաս՝ Ֆիլիպից կարող ես վերցնել, բայց թե կարիք չկա՝ թող մնա, մի բան որ ես էլ շուտով եմ գալու։
530 օգոստոսի։ Երեկ չկարողացա նամակս հասցնել։ Այժմ մի ժամից գնալու ենք Անի։ Եկող գարնան անպատճառ քեզ էլ կբերեմ այս կողմերը և Անի։ Սրանց էլ եմ խոսք տվել։ Այժմ այս կողմը երկաթուղի է անցնում-Անի քաղաքից 4 վերստ հեռու է կանգնում։ Այս գիշեր մեր ննջարանի կից սենյակում կատվի գլուխը մնացել էր տոլչի՝ ջրի ամանի մեջ, և գիշերվա կիսին մի շատ ծիծաղալի աղմուկ ունեցանք։ Ամեն գիշեր հրդեհներ6…
Ղարաքիլիսա կգնամ մերոնց՝ Էլիսաբեթի մոտ, եթե միայն Ջալալօղլի չեն կամ չեն եկել Թիֆլիս։
Ամսի 2-ին կլինեմ Ղարաքիլիսա. կարծում եմ քեզանից նամակ կունենամ, նամակի վրա գրիր-До востребования[1], բարևիր բոլորին. Աղայանցին ասա՝ հոբելյանիդ նախատոնեքը կատարում եմ7։
Համբուրում եմ երեխաներին և քեզ։
160. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Ալեքսանդրապոլ-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Աշխարքում եթե մի քանի լավ բաներ կան-մեկն անշուշտ ճանապարհորդությունն է։ Ճանապարհորդելով մարդու
- ↑ Ցպահանջ։