Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

163. ԳՐԻԳՈՐ ՉԱԼԽՈԻՇՅԱՆԻՆ

Թիֆլիս-Ն. Նախիջևան

1901 թ., հոկտեմբերի 5, Թիֆլիս

Մեծարգո

պ․ Գ. Չալխուշյան,

Նոր ստացա Ձեր նամակը1. երկար մնացել էր «Տարազի» խմբագրատանը։

Ես արթուն էի՝ հանգ<ուցյալ> բանաստեղծի արձանի բացման օրը հարգանքս հայտնելու նորա հիշատակին2, բայց չկարողացա, և ահա թե ինչպես եղավ, որ չկարողացա։

Բանաստեղծը իր «Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից»3 տխուր երգի մեջ իմիջիայլոց ասում է.

Բայց, ա՜խ, երբոր կանցնի ամիս ու տարի,
Կըմամռոտի գերեզմանը իմ քարի-,
Հետքը անգամ չի մընալու իմ խաչին,
Իմ անունը, իմ հիշատակ կըկորչին։

Այս տողերը փոխեցի և ուղարկեցի հեռագրատուն հայերեն բառերով լատիներեն տառերով հեռագրելու Ձեզ։ Եվ ապահով էի, որ հեռագիրս կընդունվի, ինչպես եղել է միշտ։

Մյուս օրն իմացա, որ հեռագիրս չի ընդունվել և հեռագրատանն ինձ հայտնեցին, որ երեք ամիս է, ինչ կարգադրութուն է եղել հայերեն բառերով հեռագիր չընդունել։

Եվ ահա, իմ այդ դժբախտ հեռագիրն այս է, որ նամակով ղրկում եմ Ձեզ։

Կըգան, կանցնին շատ-շատ ամիս ու տարի,
Չի մամռոտիլ գերեզմանը այդ քարի,
Եվ տանջալի նորա խաչը սրբազան,
Նորա անուն՝ միշտ կըմնան անսասան։

Սրա հետ միասին ընդունեցեք, պ. Չալխուշյան, իմ լիասիրտ շնորհակալությունը, որ մենակ այդքան աշխատեցիք