Այս էջը հաստատված է
Մի խոսքով, դու դրածս չմոռանաս, մնացածը հետո։ Գրիգորից բարև։ Մերոնք բարևում են։
Քո Հովհաննես
175. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Բորժոմ-Թիֆլիս
<1902>, 8/IX, հյուրանոց «Բորժոմ»1
Երեկ հենց ես հասա կայարան, գնացքը հեռացավ-ուշացա։ Այսօր գնում եմ Բակուրիան ½ ժամից հետո։
Գիշերը կգնամ Աբասթուման2։
Мmе Ольге Тумановой Тифлис, Бебутовская 50, д. Кючарянца.
176. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Բորժոմ-Թիֆլիս
<1902, սեպտեմբերի 8, Բորժոմ>
Ֆիլիպ,
Ձեռքիս փող չունեմ, մի քիչ փող ուղարկիր։ Իրիկունը չկարողացա վակզալ հասնել ժամանակին։
Հովհաննես
177. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Բորժոմ-Թիֆլիս
<1902>, 8/IX, Բորժոմ
Թափառելով Բորժոմ-պարկում
Հիշում է Ձեզ և ուղարկում
Շատ բարևներ ու սեր անկեղծ
Ձեր բարեկամ մի բանաստեղծ։