ենք կազմում, մայրիկը դառնում է մեր ժողովուրդը և ՛նրա համար սրտառուչ բաներ ենք կարդում, միշտ աշխատելով ենթարկել անակնկալների։ Լիլիկը շարունակ թռչկոտում է, Դավիթը քնում։
Բայց ափսոս, շուտով է խանգարվելու մեր այս պաստորալ կենցաղավարությունը՝ ձյունի տակ զբոսանքները։ Երեքշաբթի օրվանից ես կմնամ մենակ իմ մուսաների ու Мmе Тячкин-ի հետ։
Ես տեղավորվել եմ այս Мmе ТЯЧКИН-ի մոտ իր մարդու հետ միասին։ Ինձ թվում է, որ մարդն էլ ինձ նման нахлебник [1] է: Տեղն ու սենյակը լավն են։ Մի լավ բժիշկ կա Tекутьев, նա հանձնարարեց. սրա մասին կգրեմ հետո։ Շուշանը ծանոթացրեց սրա հետ, մի չափազանց բարի մարդ է, ինձ լավ քննեց, բոլոր հիվանդություններս ասավ, դեղատոմս գրեց, ասավ, որ շուտ-շուտ լինեմ իր մոտ։ Ասում եմ Тячкин-ին էլ սա հանձնարարեց, հետր խոսեց։ Այնուհետև ես ու Շուշանը գնացինք, և Շուշանը ինձ տվավ нахлебник, հանձնեց տիկնոջ խնամքին ու առանձին ուշադրությանը-ամսական 35 ռուբլով։
Էգուց արդեն փոխվում եմ ճաշից հետո այնտեղ։ Տանըցիք այսօրվանից շորները հավաքում են։
Փող ղրկելիս մի քանի ռուբլի այս 35 ռուբլուց ավել ղրկիր, որ ձեռքիս փող չունիմ, բոլորը գնաց ճամփեքին։
Այստեղ ծանոթ մարդ չկա գրեթե։ Աղաջանն այստեղ էր, եկավ քաղաք։ Երևի նրա ձեռքը ճանաչեցիր պոստ-կարտիս վրա1։
Այժմ գնում ենք այցելության Թումանյաններին, որ երբեմն գնամ մոտները շատ մենակություն զգալիս։
Այստեղ ցուրտ է։ Առավոտը ամբողջ Աբասթումանը սիպտակել էր։ Սարերում խոր ձյուն է եկել։
Բարևներ կանտորին2 ու «հինգշաբթի» երեկոյին3։
- ↑ Գիշերօթիկ, ճաշվոր։