Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մրսում եմ, հետո երկար կգրեմ։ Շուշանն էլ մի կողմից է շտապեցնում, որ վերջացնեմ։

Հասցես՝ ուղղակի Абастуман.

Քո Հովհաննես

181. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902> , սեպտեմբերի 17,Աբասթուման

Նունիկ ջան,

Ինչո՞ւ դու էլ չես նամակ գրում։ Գրի՛ր ամեն բան, թե ինչ եք անում դուք։

Համբուրում եմ բոլորիդ։

Հայրիկդ

Mlle Нвард Туманян
Тифлис,
Бебутовская 50, дом Кючарянца

182. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 18/IX Աբասթուման

Սիրելի

Մարիա Մարկովնա,

Դուք գիտեք, որ ես առհասարակ շատ եմ սիրում ճանապարհից շեղվել։

Այս անգամ էլ, իմ բնավորությանը հավատարիմ, Բորժոմ իմացա, որ Բակուրիանի ճանապարհը գեղեցիկ է, գնացի Բակուրիան։ Բակուրիան էլ ասացին Ցխրա-Ծղարոյի գագաթից (Ахалкалакский перевал)[1] արևի ծագման ժամանակ

  1. Ախալքալաքի լեռնանցք։