Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես տեսնում եմ, որ դու շատ ես ուզում զիջող լինել։

Ես լավ եմ, թեև եղանակները խառնվում են։ Երևում է, որ այս հրաշալի ազատությանը պետք է հաջորդեն բանտարգելության ձանձրալի ու սրտմաշուկ օրերը։ Աստված ինձ համբերություն տա, քեզ՝ խիղճ, ոը էլ չգրես, թե ամբողջ ձմեռը կաց։

Բժիշկն ասում է՝ երկու օրը մի անգամ պետք է վաննա ընդունես։ Բայց ես դեռ չեմ ընդունում ֆինանսական շատ հարգելի պատճառով։ Ասում է վաննան արժե 60 կ. բայց իմ տանտերը խոստանում է պակասեցնել։ Մի խոսքով միշտ հարցնում են, թե րնչի չեմ րնղունում, այդ կարևոր է և այլն։ Պատճառը նրանց չեմ ասում, որովհետև՝ ընչի ասես։

Գուցե ասես՝ ինչ եղավ ձեռքիդ մի քանի ռուբլին։ Պետք է քեզ ասեմ, որ թեև շատ մաքուր ու կանոնավոր ենք ապրում, բայց դրա հետ միասին և շատ համեստ, այնպես որ, երբեմն ինձ համար բան եմ առնում, նամակների ծախք է, այս կամ այն բանի պակասությունր, անակնկալ մի ծախք, վաննա, մի անմեղ հաճույք—և մի քանի ռուբլին շոգիացավ կամ հոգիացավ, ինչպես կուզես։

Ես կուզենայի, որ դու մենակ մի ընտրություն անեիր ոտանավորների ու ցուցակն ուղարկեիր ինձ։ Եվ եթե կգրես, նաև քո կարծիքր, թե ինչու ես այդ ընտրությունն անում, ինչ խորհուրդով, ինչ մտքով ես առաջնորդվում։

Բարևներ առհասարակ, համբույրներով՝

Քո Օհանես

191. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման-Թիֆլիս

<1902>, 11/X, Աբասթուման

Սիրելի Ֆիլիպ,

Առավոտ է։ Հենց այս րոպեին պոկեցի օրացույցի թերթը, դուրս եկավ, որ այսօր св<ятой> апос<тол>