որ, ես նստում եմ այստեղ ամսական մոտ 100 ռուբլի։ Այս, իհարկե, իրենց չասես, որ քեզ գրել եմ7…
Նամակս ստանալուն պես մի մանրամասն ու երկար նամակ գրիր։ Բարևիր нахлебик–իդ, ասա, որ նրան վաղը կգրեմ, բայց փոստն այժմ շաբաթը երեք անգամ 1 գալիս, մի քիչ ուշ կստանա8։ Բարևիր տանըցոնց։ Համբուրում եմ երեխաներին և քեզ։
<Հ. Գ․> Ինչ ծիծաղելի բան էիր արել-մարկեն. այստեղ ես կարող եմ 1000 ռուբլու առնել, թե ուզենամ։
194. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթուման — Թիֆլիս
. . . . . . . . . .
այդ հո չի նշանակում, որ ես ենթարկվում եմ նրանց։ Ահա, օրինակ, հենց այժմ երկու խնդրի առիթով նամակագրություն ունենք, վիճում ենք, և ես ոչ միայն տեղի չեմ տալ, այլ թույլ էլ չեմ տալ, որ վիճեն այդ մասին։ Թեև երկուսն 1լ նրանք իմ օգտի համար են մտածում։ Նրանք առաջարկում են, կարգադրել են, որ ես ամբողջ ձմեռն ու գարունը, և մինչև անգամ մի տարի մնամ այստեղ, իսկ ես ունեմ իմ որոշումը, և պրծավ գնաց։ Նրանք ուզում են այժմ իմ դիրքը շքեղ հրատարակեն, մտցնեն՝ որքան կարելի է շատ ոտանավոր, նշանակեն՝ որքան կարելի է թանկ գին, և այժմ ևեթ սկսեն հարուստ շրջաններում բաժանորդագրություն, խոստանում են հինգ հազար ռուբլի, իսկ ես ուրիշ տեսակ եմ մտածում և կանեմ այնպես, ինչպես ես եմ ուզում։ Կան բաներ, այո՛, որտեղ կարելի է խաթր անել, մանավանդ, այնպիսի մարդկանց, որոնք այդքան բարյացակամ են և այդքան լավություն են անում, բայց մարդ պետք է իրեն ճորտ չզգա և ասի ու անի այն, ինչ որ ինքն է համարում լավ։