Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձանից ավելի պատրաստ ես գտնվել այդ հաղթությունը տանելու1։ Շատ ուրախալի է։ Իհարկե, դու չես կարող քեզ ներկայացնել իմ գրությունս և ո՞վ կարող էր ինձ ներշնչել այն անսահման ուրախությունը հոգու, եթե ոչ սերը՝ դուն, հոգիս։ Դուն (ես գիտեմ) հիմա մտքումդ կասես, թե՝ այ, հեռացել եմ, նրա համար է ասում։ Սխալ ես բոլորովին, քո մեծ նշանակությունն ինձ համար մշտական է — հավիտենական. և դուն, ահա մի լուրջ խոստովանություն, իբրև իմ սիրո մարմնացումն, իբրև իմ բոլոր հոգեկան ունակությունների գաղափարատիպը, կարող ես ամեն կերպ ազդել ինձ վերա, այսինքն, այնպես անել, որ և մահացու լինի այն ազդեցությունը և կենսատու։ Այս քո անբռնաբարելի իրավունքից, սեփական խղճից և սիրո աստիճանից է կախված, իսկ ես քեզ չեմ կարող չսիրել, որովհետև այդ իմ կամքիցս վեր է, որովհետև իմ զգացմունքներս տիրում են իմ կամքին, կարծում եմ ավելորդ էր, և դուն էլ ինձանից այսպիսի մի բացատրություն պահանջելու կարևորություն չես զգում։ Էլ ի՞նչ կարիք կա թեորիայի, երբ իրողությունը կատարված է—ահա ապացույց։ Ձեր շորերն արդեն ուղարկեցինք, ստացած կլինեք։ Տերտերը վաղը գալու է, իսկ ես, չնայելով սաստիկ ցանկությանս՝ ստիպված եմ մնալ, ո՞ւմ ինչին է պետք, թե ես որտով ինչ եմ ցանկանում. ամենքն իրանց գործն են ուզում։ Ես դեռ ինձ չեմ պատկանում, հետևաբար մեր ցանկություններից շատերր կախում ունեն ուրիշների քմահաճությունից։ Անտանելի դրություն է ինքնըստինքյան, բայց որովհետև կյանքի կազմակերպությունն այսպես է՝ ես չեմ պախարակում մեր ընթացքը։ Գոնե մեր սերն և սրտերն ապահովեինք մահաշունչ շրջանի ապականությունից, այդ էլ մեծ բան էր։ Հիրավի, շատ ձանձրալի է իմ դրությունը այս միջոցին, եթե գրքերի2 բանն էլ չլիներ, անկասկած կգժվեի։

Հա, ստացանք քո ուղարկած խաղողը, mé՛rsi, երևի գիտությամբ բդեշուր շատ էիր ուղարկել։