Այս էջը հաստատված է
Եթե լուսանկար<իչ> Փափազյանցն այդտեղ է, Սմբատից փողերն ստացիր3, պատկերդ քաշել տուր և ուղարկիր։
Քո Հովհաննես Թումանյան
<1890>, սեպտեմբեր 24, Թիֆլիս
Ստացա Ձեր նամակը1։ Շատ շնորհակալ եմ, որ բարեհաճել էիք տեղեկություններ դրել տետրակիս մասին։ Կարծեմ արդեն ստացած կլինեք ուղարկածս հիսուն ռուբլին. ահա դարձյալ ուղարկում եմ քսան ռուբլի։
Ընդունեցեք խորին հարգանացս հավաստիքը, որով և մնամ Ձեզ միշտ բարյացակամ՝
Հ. Թումանյան
<1890, սեպտեմբերի 25, Թիֆլիս>
Այս երեկո ստացա երկրորդ նամակդ1, ագահ հայացքով մի քանի անգամ նայեցի էջերին և կարոտով կարդացի։
Սիրտս լցվեցավ մի անսահման հրճվանքով և հպարտությամբ, երբ որ կարդացի այն տողերը, որ գրում ես, թե արտասվել ես իմ չգալուս համար… զարմանո՞ւմ ես, հոգիս, որ քո արտասուքով ուրախացա. զարմանալու ոչինչ չկա, շատ բնական է։ Բայց բոլորովին սխալ է, թե ես կարող