Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս իմ Тячкин–ը ուրիշ բան դուրս եկավ։ Սկզբում ես կարծում էի կինն է զալումը, ինքը` խեղճ։ Բանից դուրս եկավ, որ ինքը կատարյալ հիվանդոտ, անտանելի մի արարած է։ Սարսափելի տանջվում է թշվառ կինը, հաց ուտելիս ուzում է հաց ուտի-պատառը կուլ չի դնում, ուզում է խեղդվի։ Նահատակ՝ բառի ամբողջ նշանակությամբ։ Շարունակ գուրգուրում, շարունակ աչք ու ունքին մտիկ տալիս ու հարցնում՝ ի՞նչ կուզես, այս կուզե՞ս, այն կուզե՞ս… Մի խոսքով, եթե ամեն բան ասեմ, կզարմանաս, թե ինչ իդեալական մարդ եմ ես, բայց դու նշանակություն չես տալիս։

Բարևիր տերտերին, մորդ, բոլոր ներքևին։ Նանին բարևիր, ասա նշանակություն մի տալ Վահանի սալդաթությանը, ավելի լավ կլինի։

Ճեմարանից նամակ ունեմ այսօր5. Արտաշին կարելի էր այնտեղ տեղավորել, հարցնում են։ Շուտ-շուտ գրիր, էլ շատ չես գրելու, մի երկու շաբաթ է մնում, թե չէ։

Համբուրում եմ։
Քո Հովհաննես

216. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման — Թիֆլիս

<1902> , 13/XI, Աբասթուման

Սիրելի Ֆիլիպ,

Հասկանում եմ, թե «Լուման» ինչու ես ուղարկել-թե՝ ահա՛, տե՛ս, «Հազարան բըլբուլը» գրել են1։

Է՜, սիրելիս, բանն այն չի, թե ո՞վ որ թվին է ծնվել, բանն այն է, թե ո՞վ ինչ մարդ է։

Այդ գրող պարոնն էլ, երբ իր դրամատիկական պոեմը ապրել էր հայր «Լումային», ասել էր՝ իմացա Հովհ. Թումանյանը գրում է՝ ե՛ս գրեցի, առաջը կտրեցի, շուտ արեք տպեցեք2… Այս Մուրացանն է պատմում ինձ, որ ներկա է եղել։