Ես լավ եմ, ամա էս անտեր ձկան յուղը, որ ասիր խմեմ, ամեն խմելով քեզ հայհոյում եմ։
Ինձանից համբույրներ քեզ ու էն կարապին։ Մնամ հառաչելով՝
Боржом
Дворец,
ЕВБ Доктору Аристакесу Заргаряну
221. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,ստացել եմ փողը, յափնջին ու չուվյակները։ Ես լավ եմ։ Փակ նամակը հետո։
222. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Սնունդի համար երկար չեմ գրում1. այսքանը կասեմ, որ այս մարդկանցից ես չեմ կարող դժգոհ լինել։ Մարդիկ աղքատ մարդիկ են և հաճախ այնպիսի նեղությունների մեջ են ընկնում, որ մարդու մեղք է գալիս։ Ես միշտ ինձ համար մի որևէ բան կարողացել եմ առնել, մանավանդ վերջերս, երբ փողս ավելացավ։
Սա ացա 30 ռուբլին, վճարեցի Тячкин-ին, վերջին կիսամյակը և մի երկու շաբթից կգամ, առաջիկա ամսի 1-ին, 2-ին դուրս կգամ։