Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղումն էլ ջուր կրել տուր, նույն կարգով վարվիր, իսկ սնունդն ու օդը քեզանից է կախված։ Գրիր՝ երբ եք գնում Դսեղ։ Գնալուց առաջ նամակ գրիր Ռոստոմին։ Նամակ գրելիս գրիր՝ Дача Вейсе թե չէ այս րոպեիս մյուս Թումանյանցի նամակն ինձ բերին, իմն էլ նրան կտանեն։

242. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման—Կիսլովոդսկ

<1903, հուլիսի 9>, Աբասթուման

Եթե ստանաս՝ մի նշանով իմացրու. Աբասթուման եմ։ Ես լավ եմ, դու ո՞նց ես։ Բարևիր տիկին Յուլիային և համբույրներ քեզ. չշփոթես։

Քո Հովհաննես

Кисловодск,

ЕВП доктору Аристакгсу Заргаряну

243. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման-Շուլավեր

<1903>, հուլիսի 16, Աբասթուման

Սիրելի Օլյա,

Ճաշից առաջ, ժամ 2-ին, պառկած հանգստանում էի, որ ծառան վերջին՝ 13-ին գրած նամակդ ներս բերավ1։ Ես այսօր առավոտյան փոստով էի սպասում, բայց չկար։ Այս մի երկու օրը փոստն այստեղ չէր ստացվում, որովհետև բանվորներր Միխայլովից մինչև Գոմի ստանցիան ճանապարհի ռելսերը քանդել էին։ Մեծ խռովություններ կան Բաքու և Թիֆլիս։ Թիֆլիս արդեն մի քանի օր առանց միս են նստած։ Իսկ Բաքու քաղաքը քանի ժամանակ է մթնում է մնացել, որովհետև էլեկտրիկ մեքենան չի բանում, կոնկան չէր բանում, երկաթուղին չէր բանում։ Տասնյակ հազարներով