Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քիչ սպասում եմ. էլի, — Բաղդասա՜ր, Կարապե՜տ,— էլի իրար ետևից վազելով զալիս են.

— Տո՛, ի՞նչ էլավ ձուն։

— Աղա, հիմի գըլլի կը։-Գնում են, էլի կանչում եմ։

— Բաղդասա՜ր, Կարապե՜տ։

Գալիս են։

— Տո՜, ի՞նչ էլավ սլիվկան[1]։

— Աղա, հիմի գըլլի կը։

Վերջապես տեսնում ես՝ բոլորը միասին առած եկան։

Առավոտները շատ շուտ եմ վերկենում՝ ժ. 6-ին։ Գնում եմ մի կեֆիր խմում, ման գալի, նոր գալի, կաթը խմելու։ Այստեղ մեղր բերին, առա մի քիչ կերա, նորից շարունակում եմ (գրվանքան 25-30 կոպեկ)։ Այս բոլորից տեսնում ես, որ ես լավ եմ։ Մնում է, որ դու էլ մի մանրամասն գրես ու միամտացնես, որ դուք էլ լավ եք։ Եթե փողդ կպակսի, և երևի անպատճառ կպակսի, փող վերցրու Վախթանգից, վերադարձին կվճարեմ։ Միայն թե երեխաներին չզրկես ու կարգին սնունդ տաս։ Զգույշ կացիր-մրգեղեն չուտեն խակ ու մակ, կամ շատ, վրան ջուր խմեն հիվանդանան։ Շուտ-շուտ նամակ գրել տուր։ Թող հիշատակարաններ պահեն և հերթով ղրկեն, մանրամասն գրեն ամեն բան։

Բարևներ մայրիկին, Թագոյին, տերտերը երևի գնացել է։ Բարև Շաքարին իր ընտանիքով, նոր տան տիրոջը՝ Սոլոմանին, բոլոր տղերանցը, որոնց դեպք կլինի հանդիպելու՝ Կոնոյին, Մոսոյին, Վախթանգին, և այլն, և այլն։ Մոսոյին ասա՝ նամակ գրիր, տո՛, գետինը մտած։ Լավ պատիվ տվեք դրան, թե չէ ինձանից չեք պրծնիր Հա՛, անցյալ օրը բժշկի հետ խոսում էինք, խոսք ընկավ և քո մասին։ Պատմեցի ինչ որ կար, ասավ՝ թող որքան կարող է լավ ուտի, աշխատի մաքուր օդի մեջ լինել և շուտ-շուտ վաննա ընդունի։ Լավ կանես, որ այս բոլորը որքան կարող ես կատարես։ Քանի այդտեղ ես և երբ որ ետ կգաս օգտվիր Վարդանի

  1. Սերուցք: