Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
278. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻն
Թիֆլիս-Շուլավեր
<1904, հունիսի 26, 27, Թիֆլիս>
Սիրելի Օլյա,

Այս երեկո մենք հասանք Թիֆլիս։ Հետս էին Մեսրոպ Վարդապետը և Մանանդյանը։

Արդեն Վարյան նշանված է։ Ուզում էր քեզ մոտ գալ, ուրիշները չհամաձայնեցին։ Կուզես եկ, բայց վաղը եկ, միասին կգնանք։

Քո Հովհաննես
279. ՄԱՐԻԱՍ՝ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Շուլավեր-Կոջոր
<1904, հուլիսի կեսեր>, Շուլավեր

Թանկագին Մարիա Մարկովնա,

Ինչպե՞ս եք, ի՞նչ նոր ծրագիրներ եք մտածում արդյոք թատրոնա-գրա-բարեգործա… և այլն ական։ Քանի ժամանակ է մի նոր գործ չեք հնարում, թե՞ Ձեզ էլ ինձ նման, թողել է մուզան։

Կարդացի Լեոյի հոդվածը «Ոստիկի» մասին և Ձեր, չգիտեմ ընչի ասեմ, վեպիկի, պատկերի, մի խոսքով Ձեր գրածի1։ Առհասարակ բոլոր քնքույշներդ շատ բախտավոր պրծաք Լեոյի ճանկից2. մարդը գովում է կարգին և, մինչև անգամ, հրավիրում է միասին աշխատելու3։

Իհարկե, դուք կսխալվեք, եթե կարծեք Ձեզ «Մշակն» են հրավիրում միասին աշխատելու կամ ճիշտ որ այդ կարծիքին են. դրանով Լեոն իր կավալերության պարտքն է կատարում։

Հապա մի համարձակվեցեք միասին աշխատելու… Դուք հո այդ մարդկանց հետ միասին աշխատել եք…