Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջերմով. (չկարծեք, թե ջերմ ունեմ) սեղմում եմ Ձեր ձեռքը։

Բարև երեխանցը։ Բարևում է Օլյան։

Ձեր Հ. Թումանյան

Шулаверы

280. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

<1904, հուլիսի 27, Շուլավեր>

Սիրելի Ֆիլիպ

Արդյոք, ի՞նչ օրի ես շոգի ու քո հոդվածի ձեռից1։ Ի՞նչ նոր գյուտ ես արել իմ ոտանավորների մեջ։ Աշխատիր դուրս բերել, որ ես մի մեծ բանաստեղծ եմ, թե չէ պակասի համար չարժե այդքան քրտնել։

Ես այստեղ ծիծաղում եմ աշխարքի վրա։ Լավ է լինում, որ երբեմն այսպես ծիծաղում է մարդ։ Մանավանդ, երբ որ ինձ նման մի մարդ է ծիծաղում։ Եթե աշխարքն իմանար, իր հերթին ինձ վրա շատ կծիծաղեր, իհարկե։

Մխիթարից անցյալ օրերը մի նամակ ստացա։ Ասում է՝ սկզբունքով համաձայն են, բայց այժմ ցրված են։ Պատասխանեցի, որ սկզբունք մեր տանն էլ կա, թե կարող են մի քիչ փող ղրկեն2։ Կարծես թե համաձայնելիս ցրված են եղել կամ գուցե կարծում են, թե ես պարապությունից եմ իրենց նամակ գրում։

Դարձյալ ողորմի իրենց հորը։ Ասում են մի աշխարք կա, որտեղ սկզբունքով էլ չեն համաձայն, մենք հո նրանց պես չենք։

Զտրմանալի է՝ ինչպես ջարդվում են մերոնք, և այնքան մոտ են թողել թշնամուն, որ ուզեն-չուզեն պետք է վերջնական հաշիվ տեսնեն3։ Այստեղ ուշ-ուշ ենք տեղեկություններ ստանում։