Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամակները, որոնք թանգարանային սեփականություն են դարձել վերջին տասնամյակում։ Ընթերցողների լայն շրջաններին անծանոթ են, նաև նախախորհրդային մամուլում հրապարակված հեռագրերը։ Անտիպ են մնացել բանաստեղծի նեղ-անձնական կյանքին վերաբերող տողեր, հատվածներ, ամբողջական նամակներ նրա ընտանեկան արխիվից։ Բանաստեղծի դուստրը, ըստ երևույթին, չի կամեցել հասարակության սեփականություն դարձնել իր հոր անախորժ փոխհարաբերությունը մոր ծնողների հետ և ընտանեկան այլ «գաղտնիքներ»։ Մինչդեռ այդ նեղ-անձնական համարվող նամակներում Թումանյանի կյանքին ու գործին վերաբերող շատ կարևոր փաստեր կան, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն գրողի գիտական կենսագրության համար։

Սույն հատորը ընդգրկում է 291 նամակ (մի մասը երկտող), որոնցից 69-ը հրապարակվում են աոաջին անգամ։ 10-րդ հատորը կընգգրկի 384 նամակ, 195-ը լույս կտեսնի առաջին անգամ։ Երկու հատորները միասին ունեն 170 հասցեատեր (նյութերի ցանկը և հասցեատերերի քանակը վերջնական չէ. մինչև վերջին հատորի աշխատանքի ավարտը կարող են հայտնարերվել նորերը)։

Բնագրերը պատրաստված են ըստ ինքնագրերի, մասնավոր դեպքում, եթե ինքնագիրը չի պահպանվել հիմք է ընդունված լուսապատճենը կամ առաջին հրատարակության բնագիրը։ Վերականգնված են նախկին հրատարակությունների բոլոր կրճատումները (բացառությամբ մի քանի խիստ անձնական տողերի կամ անպատշաճ կատակների և անեկդոտների)։

Ուղղված են աոանձին բառերի հնացած ձևեր և պատահական անճշտություններ (թանգ, թանգագին, բաղդ, րուբլի, Բագու, Բայրըն, Շիլյոն, Շիլիյոն, մարդիք և այլն), միացված են կը, չը նախածանցները առանց ը-ի։ Տեղ-տեղ բանաստեղծն ունի գրության կրկնակի ձևեր (աշխար–աշխարհ, ետ-հետ, դժար-դժվար) նայած հանգամանքների, այդպիսիները թողնված են անփոփոխ։ Անհրաժեշտության դեպքում միջամտություն է արված կետադրությանը, փոխված են անհարկի օգտագործված գծիկները (-)՝ փոխարինված բութով, ստորակետով կամ վերջակետով։

Ինքնագրերում նամակները թվագրված են մեծ մասամբ էջի սկզբում, ավելի քիչ վերջում, ուստի միօրինակության նպատակով բոլոր նամակների թվագրությունները տրված են սկզբում (բացառություն են կազմում խնդրագրերը և պաշտոնական գրությունները)։

Ծանոթագրությունների բաժնում տեղեկություններ են տրվում ինքնագրերի մասին, ճշտվում են տպագրված նամակների անճիշտ թվագրությունները (սխալները, թյուրիմացությունները հասնում են մեկից երեք, մի դեպքում՝ նույնիսկ յոթ տարվա) և որոշվում անտիպ անթվակիր նամակների թվագրությունները՝ ըստ նամակի բովանդակության ընձեռած հնարավորությունների, մատենագիտական տեղեկությունների, ստացած նամակների կամ մամուլի տվյալների։ Այդ ճշտումները հնարավորություն են