տալիս առանց կասկածելու նյութերը դասավորել ժամանակագրական կարգով, չկրկնելով նախորդ հրատարակություններ մոտավոր ժամանակները՝ ըստ տարիների կամ տարվա եղանակների (ձմեռ, գարուն և այլն)։ Թվագրությունների մոտավորությունը տատանվում է տեղ-տեղ ամսվա կեսերի կամ օրերի միջև։ Թվագրությունների ճշտումները հնարավորություն են տալիս ավելի հավաստի դարձնելու բանաստեղծի ազգային հասարակակ անգործունեության և կենսագրության փաստերն ըստ ժամանակագրության, ճշտելու որոշ երկերի թվագրությունը, ուղևորությունների օրերը և նպատակը։
Ծանոթագրություններում տեղեկություններ են տրվում ազգային հասարակական-մշակության կազմակերպությունների, նրանց գործունեության, երեկույթների, կաթողիկոսական ընտրությունների, մամուլի գործունեության, զանազան հոբելյանների մասին և այլն։
Անձնանունների վերաբերյալ տեղեկություններ տրվում են անունների բառարանում (որոշ դեպքերում նաև ծանոթագրություններում) կողքին նշելով բնագրի էջերը։ Հանրահայտ անունների մասին տեղեկություններ չեն տրվում (նշվում են միայն էջերը)։ Նույնանուն անձնավորությունների հիշատակության դեպքում (Ստեփան, Սիմեոն, Լևոն, Արամ և ուրիշներ) ծանոթագրությամբ պարզվում է, թե ո՞ւմ է վերաբերում խոսքը. նույն ձևով նշվում է անանուն անձերի հիշատակությունը (տերտեր, եղբայր, վարդապետ, առաջնորդ, կաթողիկոս և այլն)։
Բնագրերի նախնական համեմատությանը մասնակցել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Ջուլիետա Ավետյանը, որը և կազմել է անձնանունների բառարանը: