Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաց, հանգստության համար, դագաղի մեջ պառկել, թեկուզ նա ոսկուց լիներ շինած։ Դուն երևի խորամուխ չես եղել մինչև հետևանքը իմ ուսուցիչ լինելուս. և միանգամայն քո ցաված սիրտդ ինձ ազատելու համար զինվորագրությունից՝ թելադրել է քեզ գրելու՝ ընդունել ուսուցչությունը (հեռանալ այստեղից, թեկուզ հինգ օրով)։ Ես էլ առաջին անգամ այս միջոցը փրկարար համարեցի, բայց շուտով հիասթափվեցա։ Իսկ այժմ քո պատասխանը դրեց ինձ մի այնպիսի դրության մեջ, որ ես ստիպված եմ անբախտ Համլետի նման բացականչել, «Լինե՞լ, թե՞ չլինել…»։

Բավական էր. այժմ գանք գործի դրությանը. ես ուզում եմ հանձնել հորս, որ նա իմ տեղը վիճակ հանի։ Անցյալ երեկո մտածեցի գնալ Գոլոշյանցի մոտ և նրանից տեղեկանալ զինվորագրության կարգերի մասին, մանավանդ, նա ինձ վաղուց էր ասել, թե կարող է միջոց գտնել. իրան տղին էլ ազատել էր նույն միջոցով. և երեկոյան մի խնդիր պատրաստեց, պետք է ուղարկեմ զինվորագրական ատյանին, որ ինձ, ինչպես դեռ աշխատանքի ընդունակ հոր աշխատանքի ընդունակ առաջին որդի, որի փոքր եղբայրներն անընդունակ են աշխատելու, տան արտոնություն՝ ազատ լինելու 3 ամյա զինվորական ծառայությունից. տեսնենք ինչ կդառնա։

Ես կարծում էի, թե այսօր դուք կգաք։ Գնացի հարցրի, որ չեք եկել, իսկ նամակումդ էլ չես որոշում, թե երբ եք գալու։ Երևի շուտով կգաք։ Ես մի այնպիսի անմխիթար և տխուր տրամադրության տակ եմ, որ պատրաստ եմ ամեն րոպե առանց խղճալու ինձ և ուրիշների հետ վերջացնել կյանքի հաշիվը, այն կյանքի, որ չժպտաց իմ դիմաց, որի տմարդի և ստոր խաղերն ու միջոցները նպատակին հասնելու ինձ այնքան են զզվեցրել, որ ես ստիպված եմ բացականչել— մեռնել-քնել, հանգստանալ3։ Բայց...

Ես կատարյալ մելամաղձոտ եմ դառնում մի խոսքով։

Երեկ 40 ռուբլի ուղարկեցի Մոսկվա, որով դարձավ 110։ Երեկ առավոտյան ես սովորականի պես գնացի տեսա կոնսիստորում սեղանիս վրա չորս նամակ։ Նրանց մեկի մեջ