Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 8 8 5

1. ԾՆՈՂՆԵՐԻՆ

Թիֆլիս—Դսեղ

(էջ 7)

Հունվարի 1, 17

Ձեռագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 358։ Բանաստեղծի պահպանվող ամենահին նամակն է, այդ իմաստով հետաքրքիր փաստաթուղթ թե՛ բովանդակությամբ և թե՛ հեղինակի գրելու կարողությամբ։

Տպագրվել է ԵԺ V, 9—10։

1 Ծնողներին գրված այդ նամակները չեն պահպանվել։

2 Չերչոնց տղերքը-Թիֆլիսաբնակ ձորագյուղցի խանութպաններ:

1 8 8 8

2. ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆԻՆ

Դսեղ–Թիֆլիս

(էջ 8)

Սեպտեմբերի 15

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ ց 3, № 17։

Տպագրվել է ԹԺՀ, 311։

1 Ինչպես երևում է Օլգա Թումանյանի հուշերից, նրան և մորը Շուշանիկ Մաճկալյանին (տե՛ս հաջորդ նամակը), թյուրիմացության մեջ է գցել Ալեքսի Թումանյանը՝ բանաստեղծի ազգականը, որն առանց որևէ հիմքի ասել է նրանց, թե «<Հովհաննեսը> լավացել է, բայց չի գալու, մայրը մի ուրիշ աղջիկ է գտել, պետք է նշանի»։ Այնինչ՝ այս նամակների հետ Թիֆլիս է հասնում նաև Թումանյանը. նրանք հաշտվում են և նույն տարվա դեկտեմբերի 1-ին ամուսնանում (ԹԺՀ, 330—332։, Բանաստեղծի ամուսնության հետ կապված այլ մանրամասներ տե՛ս Ա. Ինճիկյան, 192-195)։

2 Օլգա Մաճկալյանի հայրը՝ Բադալ Մաճկալյանը, մշտապես ապրում էր Աղստաֆայում, իսկ ընտանիքի հոգսը իր վրա էր վերցրել նրա քրոջ ամուսինը՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը։ Վերջինս, կորցնելով իր կնոջը և, որպես քահանա իրավունք չունենալով երկրորդ ամուսնության, կյանքը կապում է Շուշանիկ Մաճկալյանի հետ, միաժամանակ որդեգրում նրա միակ դստերը՝ Օլգային։ Այդ ընտանիքի նկատմամբ տեր Հովհաննեսի