Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որից պարզվում է, որ Թումանյանն ուղարկել է «Սոկրատ» և «Հիմնարկություն գավառական ուսումանարանն» գրքերը։

9 Ե. Երզնկյանին ուղարկած Թումանյանի՝ մայիսի 8-ի նամակը անհայտ է։ Այստեղ շրջաբանված է Քրիստոսի «Գրեալ է՝ եթէ ոչ հացիւ կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ Աստուծոյ» (գիրք Աստուածաշունչք Հին և Նոր կտակարանաց, ի Վենետիկ, 1860, Ղուկ. IV, 4. նաև՝ Մատթ. IV — «Գրեալէ՝ թե ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ»)։

10 Ան. Աբովյանին նվիրված չափածո այս տողերը, հատկապես առաջինը հիշեցնում է քիչ անց՝ մայիսի 12-ին գրած «Գիշերային առաջին աստղի դիմաց» բանաստեղծությունը։

7. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս — Կամենեց-Պոդոլսկ
(էջ 15)
Հունիսի 3

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 267:

Տպագրվել է ԵԺ V, 13 —16։

1 Նկատի ունի Ան. Աբովյանի մայիսի 28-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 425)։

2 Թերևս այստեղ մտաբերվել է Կիկերոնի մարդասիրությունը, ընկերասիրությունը։ Հայտնի է, որ նա ընդունակ էր մնայուն, կայուն բարեկամության և սիրո, հանուն որոնց կարող էր դիմել ամեն զիջողության։

3 «Մի խումբ երիտասարդներ» գրելով, Թումանյանը նկատի ունի իր մտերիմ ընկերներին՝ Արամ Առաքելյանին, Դաթիկո Շահլամյանին (Դավիթ Շալամյան), Գրիգոր Վանցյանին և Սիմեոն (ապա՝ Արսեն) Ղլտճյանին։ Ինչպես պատմում է վերջինս, «Բանաստեղծությունների» I հատորի նյութերի ընտրության և հրատարակության համար կարևոր նշանակություն է ունեցել հիշյալ խմբի մասնակցությունը։ Խումբն է դրդել երիտասարդ, անփորձ բանաստեղծին, փոխանակ դիմելու որևէ դրամատիրոջ օգնության, բաժանորդագրություն սկսել, մանավանդ որ խմբի մի մասը շուտով մեկնելու էր գավառ, կարող էր այնտեղ ևս բաժանորդագրությամբ օգնել բանաստեղծին (այլ մանրամասնություններ տե՛ս ԹԺՀ, 283—284, նաև` Ա. Ինճիկյան, 221—234):

4 Նշված գործերից «Ավանդությունը», մնալով անտիպ, լույս է տեսել ՈՒՀ 2, 233:

5 Մեջբերված քառատողը «Երանություն էր խոստացել հույսս ինձ…» բանաստեղծությունից է, որ տպագրվել է ԲՄ 1։