հասարակական արժեքը, հատկապես «Մշակի» հրատարակության սկզբնական ժաամնակաշրջանում, նա իր ուղերձում գրել էր. «Մուրճի» խմբագրությունը հաճությամբ ընդունում է, որ Դուք հայոց մտավոր շարժման պատմության մեջ ունիք գրաված Ձեր որոշ և պատվավոր տեղը։ «Մուրճի» խմբագրությունը ուրախ է, որ յուր գործունեության ասպարեզը հայտնի չափով հարթված է տեսնում Ձեր հրապարակախոսական ջանքերի շնորհիվ. դորա համար է, որ նա պարտք է համարում այսօրվա օրս միացնել յուր ձայնը շատ ուրիշների հետ և ողջունել Ձեր հոբելյանը» (ՄՃ, 1890, № 6, էջ 753):
4 Հոբելյանի տոնակատարությունը բաղկացած էր երկու մասից. մայիսի 6-ին ցերեկը Թիֆլիսի «Կլուբի» ամառային շենքում ի պատիվ հոբելյարի տրվում է պաշտոնական ճաշկերույթ, որին մասնակցում են 300 հոգի։ Նույն օրը երեկոյան հայ դերասանական խմբի մասնակցությամբ ներկայացվում է Միք. Տեր-Գրիգորյանի «Նինոյի նշնվիլը» կատակերգությունը և մի կենդանի պատկեր «Մշակ» վերնագրով (մանրամասնությունները տե՛ս Հ. Առաքելյան, Գր. Արծրունու գրական գործունեության քսանհինգամյակը, ՄՇ, 1890, № 52, Մատենադարան, Ալ. Երիցյանի դիվան, № 160, վ. № 47). ուրեմն, Թումանյանը այդ ներկայացման մեջ է ստանձնել հուշարարի պարտականություն։ Ինչ վերաբերում է բանաստեղծի «դերասան խո արդեն…» խոսքերին, նա կատակով հիշեցնում է հայ զինվորի դերով իր մասնակցությունը Հ. Կարենյանի «Վարդան Մամիկոնյան» ողբերգության ներկայացմանը, որը տեղի է ունեցել ոչ թե 1885 թ., ինչպես գրված է նամակի նախորդ հրատարակության ծանոթագրության մեջ (ԵԺ V, 12), այլ 1887 թ., փետրվարի 12-ին (մանրամասնությունները տե՛ս Ա. Ինճիկյան, 155— 156)։
5 Ան. Աբովյանը Կամենեց-Պոդոլսկ կատարած իր ուղևորությունը պարբերաբար նկարագրել է բանաստեղծին ուղարկած նամակներում՝ սկսած մայիսի 26-ից (ԳԱԹ, Թֆ, № 422—427):
6 Խոսքը վերաբերում է բանաստեղծությունների առաջին հատորին, որը հրատարակվել է Մոսկվայում 1890-ի հոկտեմբերի կեսերին։
7 Հիշատակված «լուսահոգի Խչատուրը» Խ. Աբովյանն է. «խո ձու չեմ, որ կոտրվեմ» — թերևս գրված է «Վերք Հայաստանի» վեպի «…հո շուշա չես, որ կոտրվեիր, խանի խարաբ՝ մոմ չես, որ հալչես…» խոսքերի նմանությամբ (ուզում է ասել, եթե բանաստեղծությունները լավ ընդունելություն չգտնեն՝ հոգ չէ)։ Տե՛ս Խ. Աբովյան, Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի, 1858, Թիֆլիս, էջ 43:
8 Նկատի ունի Եղիշե Երզնկյանի՝ 1890 թ. մայիսի 5-ի նամակը, որով նա խնդրել էր ուղարկել խոստացած «Գյուղական խալիֆան», «Սոկրատ» և այլ գրքեր, «Աղբյուր», «Նոր դար», «Մշակ», պարբերականները (ԳԱԹ, Թֆ, ց2, № 323)։ Պահպանվում է նաև Երզնկյանի՝ մայիսի 17-ի նամակը,