սովորական սկիզբը, այլ սկսվում է «Օլա ջան, գրում ես, թե նախանձվում ես…» խոսքերով, որ շարունակությունն է նախորդ զույգի վերջին էջի:
1887 թ. գրված ոտանավորի մեջբերումը նույնպես կապված է աոաջին էջի քնարական տողերի հետ։ Ըստ որում՝ առաջին թերթը պատկերազարդ է. մի կողմում պատկերված է տղամարդու ձեռք, որ կրում է նամակի ծրար ծաղիկների մեջ, մյուս կողմում կանացի ձեռք է, դեպի վեր պահված, որ ծաղիկներով պարուրված աղավնու բերանից վերցնում է ծրարը։
Նամակի ինքնագրի միայն 5—8-րդ էջերը որպես առանձին նամակ, 1890 սեպտեմբեր թվագրությամբ, տպագրվել է ԲԵՀ, 1984, № 3, էջ 132:
Ամբողջ նամակը տպագրվում է աոաջին անգամ։
1 Խոսքը վերաբերում է Օլգա Թումանյանի վերը հիշված սեպտեմբերի 25-ի նամակին։
2 Տե՛ս № 17 նամակը:
3 Օլգա Թումանյանի այդ նամակն անհայտ է։
4 Թիֆվիսի հայոց հոգևոր կոնսիստորիան է, որտեղ Թումանյանը աշխատում էր գրագրի պաշտոնով՝ սկսած 1887 թ. օգոստոսից մինչև 1892 թ. մարտը (տե՛ս № 40 նամակը և № 1, 2 ծանոթագրությունները)։
16. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս-Շալավեր
(էջ 34)
Սեպտեմբերի 27 ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 23:
1 նկատի ունի իր՝ սեպտեմբերի 25-ի նամակը, որն ուղարկել է այդ օրը՝ 27-ին:
17. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
Թիֆլիս—Կամենեց-Պոդոլսկ
(էջ 37)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 271։
Աոաջին Էջի վերևի լուսանցքում հասցեատիրոջ ձեռքով գրված է՝ «Բացատրություն պահանջել», որ, հավանաբար, վերաբերում է Թոլմանյանի «այս մի ժամվան ընթացքում այնպիսի մի հանցանք գործեցի…» խոստովանությունը։
Տպագրվել է ԵԺ V, 23: