Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

19. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Թիֆլիս-Կամենեց-Պոդոլսկ

(էջ 44)

Հոկտեմբերի 14

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 34:

Ան. Աբովյանին Թումանյանի հղած նամակներում տեղ-տեղ ընդգծումներ կան. դրանք արել է հասցեատերը՝ բանաստեղծի մասին հուշեր գրելիս։ Ընդգծված են հատկապես այն տողերը, որոնք վերաբերում են Թումանյանի վրա Ան. Աբովյանի ունեցած բարերար ազդեցությանը (տե՛ս, օրինակ, այս նամակի բնագրի երկրորդ և երրոոդ էջերը)։

Տպագրվել է ԵԺV, 27—30:

1 Հոկտեմբերի 14-ին ստացված այդ նամակը, որն ըստ Թումանյանի համարակալության պետք է լիներ № 15, անհայտ է. Ան. Աբովյանը դա պետք է գրած լիներ հոկտեմբերի 6-7-ին, որպես պատասխան բանաստեղծի սեպտեմբերի 28-29-ին գրած նամակի (ինչպես երևում են բացիկների կնիքներից, Կամենեց-Պոդոլսկից Թիֆլիս և հակառակը նամակները հասել են 7-8 օրում):

2 Նկատի ունի Ան. Աբովյանի կնոջը։

3 Տե՛ս № 17 նամակի № 14 ծանոթագրությունը։ Ան. Աբովյանի պատասխան նամակը ձեռքի տակ չունենալու պատճառով հնարավոր չէ իմանալ, թե ինչ «մազալու» առակ է գրել նա, որով և զգուշացրել է երիտասարդ բանաստեղծին «անհեռատես» քայլերից։

Թումանյանի «այս փորձից հետո եմ ասում» խոսքերից կարելի է ենթադրել, որ, թերևս, խոսքը վերաբերում է այդ օրերին քննության առարկա դարձած հայ ազատագրական պայքարի գործիչ Սարգիս Կուկունյանցի ղեկավարած խմբի՝ Արևմտյան Հայաստան անցնելու անհաջող փորձին (տե՛ս Լեո, Ացյալից, էջ 87, Միք. Վարանդյան, ՀՀ դաշնակցության պատմության, հատ. 1, էջ 57)։ Որքան էլ վերջինիս հայրենասիրական գաղափարը և նպատակը մոտ էր բանաստեղծի սկզբունքներին,այնուամենայնիվ, նա կարողացել է ժամանակին և ճշտորեն գնահատել իրադրությունը, մանավանդ որ երկու տարի էր անցել Ալ. Գոլոշյանի սպանությունից նույն հայրենասիրական գաղափարի իրականացման կիսաճանապարհին։

4 Խոսքը վերաբերում է Մոսկվայից Մկրտիչ Բարխուդարյանից ստացած բանաստեղծությունների I գրքի ազդօրինակներին։

5 Նկատի ունի Բագրատ Թումանյանի՝ 1890 թ. հոկտեմբերի 3-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 643)։ Բանաստեղծի երախայրիքը գնահատող ուսանողներից են Միք. Աստվածատրյանը, որը գիրքը վերցրել էր Մկրտիչ Բարխուդարյանից, և Տիգրան Հովհաննիսյանը: