Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոկտեմբերի 3-ի նամակը. ԳԱԹ, Թֆ, № 643): Այդ «հավաքույթի մասին այլ տեղեկություն չի պահպանվել. կարդացվե՞լ է, թե՞ ոչ, անհայտ է։

10 Հիշատակված երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին. գգացվել է ոչ միայն Թիֆլիսում, այլ նաև Երևանում, Դիլիջանում (ՆԴ, 1890, № 166, 167): Նույն օրը, երկրաշարժից քիչ առաջ, ավարտված «Որսորդներ» ոտանավորն անհայտ է։

11 «Հառաչանք» պոեմի նախնական վերնագիրն է։

12 Խոսքը վերաբերում է Անուշավան Աբովյանին։

13 Բանաստեղծը կոնսիստորիայից հեռանում է 1892 թ. մարտին։

14 Թումանյանը, այնուամենայնիվ, մասնակցել է սիրողների խմբի այդ փորձերին և հետո նաև ներկայացմանը (տե՛ս № 26 նամակը և № 9 ծանոթագրությունը)։

15 Մետալոֆոնը երաժշտական գործիք է, որի ձայնը հնչում է շնորհիվ մետաղի կտորին փայտյա մուրճով հարվածելոլ։ Հիշատակված երգերից։ «Մեր հայրենիքը»՝ Միք. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործությունն է, մյուսը՝ «Հայրենիք սրբազան», սկսվում է այսպես.

Հայրենիք սրբազան, իմ սիրուն աշխարհ,
Թըռչում եմ դեպի քեզ հոգվույս անդադար…

(«Սոխակ» երգարան, հրատարակեց Գ. քահ. Գրիգորյանց, Մոսկվա, 1890. էջ 196)։ Հաջորդ երկու երգը՝ «Արիացիր գոնիա» և «Կեկել ջան» մեզ անհայտ են. ժամանակակիցների վկայությամբ, վերջինը Թիֆլիսում տարածված երգ էր։

21. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Շիրակավան

(էջ 51)

Նոյեմբերի 27

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 374։

Տպագրվել է ԵԺ V, 33—34։

1 Սիմեոն — Արսեն Ղլտճյանի աշխարհիկ անունը։

2 Տե՛ս № 22 նամակի 5-7 ծանոթագրությունները։