իրականության ներքին հարցերից՝ պաշտպանելով «Մշակի» առաջադիմական գաղափարները մինչև 1878 թ.։ Այնուհետև նա հեռանում է «Մշակից» և «Обзор» լրագրում բանակռիվ սկսում Արծրունու դեմ, այդ հարցին անդրադառնալով նաև «Հայոց մամոզը Ռուսաստանում և Կովկասի մեջ» գրքում (1878)։ Թե Հարոյի մասին Արծրունու գրած ո՞ր ֆելիետոնն է նկատի առնված՝ չպարզվեց։ Լեոյի վկայությամբ, Արծրունին ուշադրություն չի դարձրել իր դեմ Հարոյի գրածների վրա (Լեո, Գրիգոր Արծրունի– հ. 3, էջ 279 — 281),
13 Տե՛ս № 6 նամակի № 4 ծանոթագրությունը։
14 Նկատի ունի Ան. Աբովյանի՝ 1891 թ. հոկտեմբերի 20-ի նամակը, որտեղ նա խնդրել է կոնսիստորիայում ճշտել օձնեցի Մեխակ Դարչինյան Զուրաբյանցի ծննդյան թվականը (ԳԱԹ, Թֆ, № 449)։
35. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ջալալօղի-Թիֆլիս
(էջ 90)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 29։
Տպագրվել է ԵԺ V, 59—61։
1 Ռատևան-Թիֆլիսից 60 կմ հեռավորության վրա գտնվող գերմանական գաղութ։
2 «Շուշի զավոդ»-Թիֆլիսից 75 կմ հեռավորության վրա, դեպի Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան) տանող ճանապարհին անտառի մեջ գտնվող ապակու ավերված գործարան էր։
3 Օլգա Թումանյանի հարազատ հորը՝ Բադալ Մաճկալյանին (տե՛ս № 2 նամակի № 1 ծանոթագրությունը) բանաստեղծի գրած նամակն անհայտ է։
36. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ջալալօղլի-Թիֆլիս
(էջ 93)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 30։
Տպագրվել է ՈւՀ 1, 355—357։
1 Այստեղ և ստորև հիշատակված տերտերը բանաստեղծի հայրն է տեր Թադեոսը։
2 Խոսքը վերաբերում է զինվորագրության համար վիճակահանությանը մասնակցելուն (տե՛ս № 35 նամակը)։