Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես Դ. Լիսիցյանի, այնպես էլ Վ. Սուլթանյանի (որպես ժամանակավոր խմբագիրներ) ստորագրությունն ուներ զուտ իրավական նշանակություն, փաստորեն գործի ամբողջ ծանրությունը եղել է Ստ. Լիսիցյանի և Գ. Միրզոյանի վրա։ Նոյեմբերի 20-ին լուր է տպվում այն մասին, որ Տ. Նազարյանը դեկտեմբերից շարունակելու է իր հրատարակությունների («Աղբյուր», «Տարազ», «Анонс») խմբագրությունը (ՄՇ, 1893, № 10)։ Բայց շուտով օրաթերթը տպագրում է Գ. Միրզոյանի և Ստ. Լիսիցյանի հետևյալ հայտարարությունը. «…Անցյալ նոյեմբերի 15-ից մենք այլևայլ պատճառներով ստիպվեցանք ոչ միայն հրաժարվել «Աղբյուր»-«Տարազ» հանդեսների մշտական աշխատակցությունից, այլև խզելու բոլոր կապերը այդ թերթի արտոնատեր պ. Տիգրան Նազարյանի հետ…» (ՄՇ, 1893, №15)։

Պարբերականները դադարել են լույս տեսնել և ապա վերսկսվել են հրատարակվել 1894 թվականից:

56. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս-Էջմիածին

(էջ 122)

Նոյեմբերի 18

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 286։

Աոաջին անգամ տպա գրվել է Եժ V, 78-80։

1 Բաց նամակը, որ Թումանյանը գրած պետք է լինի նոյեմբերի 8-12-ին, անհայտ է։

2 Խոսքը վերաբերում է «Արություն և Մանվել» վեպի երկրորդ հատորին։

3 Նկատի ունի «Մուրճում» տպագրվող Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրությունը (ՄՃ, 1893, № 4-12 և 1894, № 1), որը 1894 թ. արտատպվելով, հրատարակվեց առանձին գրքով։

4 «Խավարամիտների գլացավը» վերնագրով հոդված «Մշակում» չի տպագրվել, հնարավոր է, գրաքննչական արգելքի պատճառով։ Հաստատ որևէ բան ասել դժվար է, քանի որ ո՛չ Թումանյանը, ո՛չ Աղայանը այլևս դրան չեն անդրադարձել։ Դա գրված է նոյեմբերի առաջին կեսին, ինչպես վերնագրից էլ երևում է՝ պահպանողական հոսանքի դեմ, առիթը, ամենայն հավանականությամբ, տվել են «Նոր դարի»՝ Աղայանին վարկաբեկող իրար հաջորդող լուրերը (1893, № 178, № 199, հոկտեմբերի 13, նոյեմբերի 11)։

Սույն նամակի նախորդ հրատարակության ծանոթագրությամբ այղ հոդվածը թյոլրիմացաբար նույնացվում է Աղայանի՝ դեկտեմբերի 1-ին գրած և նույն ամսի 21-ին լույս տեսած «Նամակ խմբագրության» հետ