Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և Ղարաբաղում «Օրիորդական դպրոցներ» հիմնադրելու փաստը (ՆԴ, 1893, № 206)։

Պռոշյանի կենսագրությունից հայտնի է, որ նրա անվան հետ է կապվում ոչ միայն Ագուլիսի արական և իգական ուսումնարանների բացումը (1867), այլև Թիֆլիսի Գայանյան (1861), Շուշիի իգական (1863), Երևանի Գայանյան (1866), Աստրախանի երկսեռ «Նախակրթական բաժնի» (1876), Երևանի նահանգի մի շարք գյուղերի (1879 —1884) դպրոցների հիմնադրումը։

Բայց Թումանյանի այդ ակնարկում ուշագրավ է մի այլ հարց, որ վերաբերում է նրա կյանքի տարեգրության ճշգրտմանը։ Այս նամակը թվագրված է նոյեմբերի 18, այնինչ Սուրենյանի մասին վերոհիշյալ ակնարկը տպագրվել է նույն ամսի 20-ին. պետք է ենթադրել, որ բանաստեղծը, նամակը սկսելով 18-ին, ավարտել և Աղայանին ուղարկել է ուշացումով, րոլոր դեպքերում «Նոր դարի» հիշատակված համարը կարդալուց հետո չմոռանալ նաև կաթողիկոսին գրքերի առաքումը ուշացնելու փաստը, տե՛ս սույն նամակի № 9 ծանոթագրությունը)։

15 Խոսքը վերաբերում է «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրությանը, որի մասին արդեն մի բացասական հաղորդում տպել էր «Նոր դարը» (1893, № 203, նոյեմբերի 17), իսկ այնուհետև խիստ քննադատություն «Անարգ ամբաստանություններ» վերնագրով տպագրել է «Արձագանքը», մեղադրելով Աղայանին հատկապես Գևորգ IV կաթողիկոսին վարկաբեկելու, «Մուրճի» խմբագրությանը՝ հուշագրությունը հրապարակելու և «Մշակին»՝ Աղայանի «Նամակ խմբագրությանը» տպագրելու համար (1893, ՆԴ, № 203, ԱՐՁ, № 150, ՄՇ, № 23)։

«Ոչինչ, գա կփոխարինի հոբելյանին…» խոսքերով Թումանյանը ակնարկում է Աղայանի գրական գործունեության 30-ամյա հոբելյանը, որ լրացել էր 1892 թ. մայիսին, բայց չէր նշվել (գրողի առաջին ոտանավորը «Հարկավոր է օգնել չքավորներին» վերնագրով տպագրվել է «Մեղու Հայաստանի» թերթում 1862 թ. մայիսին, որը և համարվում է նրա գրական գործունեության սկիզբը)։ Այս նամակի գիտական աոաջին հրատարակության ծանոթագրությունը, թե 1892 թ. լրանում էր Աղայանի գրական գործունեության «20-ամյա հոբելյանը», վրիպում է (ԵԺ V, 80)։

16 Խոսքը վեբարերում է Շուլավերի տանուտեր, հասարակական գործիչ Սիմեոն Պառավյանի՝ սեփական նախաձեռնությամբ օրիորդաց ուսումնարան կառուցելու թույլտվության քաշքշուկին։ Տակավին 1891 թ. Պառավյանը, ձեռնարկելով Շուլավերի Ս. Մեսրոպ եկեղեցու զավթում դպրոցի շինարարությանը, հանդիպել էր տեղական հետադեմ պաշտոնյաների (գործակալ, երեցփոխան, հոգաբարձու) հարուցած արգելքներին։ Չընկճվելով, նա հրապարակավ բողոքում է այդ վերաբերմունքի դեմ (տե՛ս ՄՇ, 1892, № 105), բայց գործը դարձյալ ձգձգվում է, մինչև որ դիմում է Էջմիածնի սինոդի օգնությանը։ Թումանյանին Աղայանի գրած