Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1894 թ. հունվարի, նամակից պարզվում է, որ Էէջմիածնում նույնպես այդ գործին խանգարում են տեղի «նորդարականները»։ Դպրոցը ի վերջո կառուցվում է, կոչվելով Գայանյան-Պառավյան օրիորդաց դպրոց (ՄՇ 1904, № 21),

1 8 9 4
57. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
Թիֆլիս-Էջմիածին
(էջ 125)
Հունվարի 27

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 207։

Տպագրվել է ԵԺ V, 82-83,

1 Խոսքը վերաբերում է բանաստեղծի Դ, ԲՄ I և ԲՄ II գրքերին։

2 Խոսքը վերաբերում է «Արություն և Մանվել» վեպի արժեքին և վաճառված գրքերի դիմաց գրավաճառ Ն. Տեր-Ղևոնդյանից ստանալիք դրամին (ԱԵԺ IV, 535)։

3 Տե՛ս № 56 նամակի № 9 ծանոթագրությունը։

4 Տե՛ս № 56 նամակի № 16 ծանոթագրությունը։

5 Նկատի ունի Թումանյանի, Արշ. Բարխուդարյանի, Փիլ. Վարդազարյանի հիմնադրած հրատարակչական ընկերությունը (տե՛ս № 56 նամակի № 7, 8 ծանոթագրությունները)։

6 Ակնարկվում է «նորդարական» պահպանողական հոսանքը (տե՛ս № 56 նամակի № 15 ծանոթադրությունը)։

7, 8 Տոմսոնը Սպանդար Սպանդարյանի կեղծանունն է։ Նկատի ունի վերջինիս խմբագրությամբ հրատարակվող «Նոր դար» օրաթերթի տասնամյա հոբելյանը, որը լրացել էր նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին, բայց նշվելու էր հունվարի 30-ին, և Արծրունու լրագրական-հասարակական գործունեության 25-ամյա գործունեության տոնակատարությունը 1890-ի մայիսին (տե՛ս № 5 նամակի №1 և № 6 նամակի № 3,4 ծանոթագրությունները, «նոր դարի» հոբելյանի կատարման մանրամասնությունները՝ ԱՐՁ, 1894, № 12)։

9 Տե՛ս № 6 ծանոթագրությունը։ Ձգտելով ինչ գնով էլ չինի գցել Աղայանի հեղինակությունը և հասնել նրան Էջմիածնից վտարելու նպատակին, հունվարի 25-ին «Նոր դարը» տպագրել էր Բաքվից ուղարկված՝ Գևորգյան ճեմարանի նախկին 12 շրջանավարտների ստորագրությամբ մի համախոսական՝ գրված Աղայանի դեմ (նույնը հրապարակում է և «Արձագանքը»)։ Վարկաբեկիչ լուրեր են տպագրվել և նույն օրաթերթի հունվարի 27-ի համարում (սույն նամակը գրելու օրը)։