Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է (ՆԴ, 1893, № 226, 227)։ Ինչպես ամեն ինչ, Ղլտճյանին վերաբերող այս դեպքն էլ շուտով ստանում է կողմնակալ-կուսակցական բնույթ. «Մշակը» և «Մուրճը» առանց վերապահության արդարացնում էին աբեղային (ՄՃ, 1893, № 11, էջ 1949, ՄՇ, 1893, № 25, 1894, № 9), իսկ «Նոր դարն» ու «Արձագանքը»՝ խստագույնս մեղադրում (ՆԴ, 1893, № 226, 227, 1894, № 5, 8, ԱՐՁ, 1894, № 7, 12 և այլն)։ Ի վերջո Էջմիածնում գործը քննվում է. դատարանը արդարացնում է ամբաստանվածին, բայց, չնայած դրան, կաթողիկոսի հրամանով Ղլտճյանը ձեռնադրվում է վարդապետ և տեղափոխվում Հին Նախիջևանի Երնջակի Ս. Կարապետ վանքը՝ դպրոց հիմնադրելու պատրվակով։

Ինչպես պարզվում է Ղլտճյանի փետրվարի 17-ի բացիկից, Էջմիածնից նրա արտաքսվելու պատճառն այն էր, որ նա հանդգնել էր արդարանալու համար «Նոր դարի» դեմ դատ բանալ (ԳԱԹ, Թֆ, № 815 և Հայ հեղինակներին վերաբերող հուշերի ֆոնդ, Թումանյանի մասին Ա. Ղլտճյանի գրած հուշերի բնագիրը, ՆԴ, 1894, № 23, 32, 41)։

6 Ղլտճչանի մասին Թումանյանի գրած այդ հոդվածն անհայտ է. պետք է ենթադրել, որ դա հերքում էր Ղլտճյանին վերագրվող մեղադրանքը և, թերևս, արգելվել է «Նոր դարի» կամ «Արձագանքի» դեմ ուղղված խիստ քննադատության պատճառով։ Ինչ վերաբերում է «Քյորօղլուն», ըստ երևույթին, այս անգամ այն ներկայացվել է «Հորիզոն» հանդեսի համար (Ա. Ինճիկյան, 350):

7 Հնարավոր չեղավ պարզել, թե ով է Հրաչյան և ինչ սխալների մասին է խոսքը։

8 Նկատի ունի Մարիամյան-Հովնանյան դպրոցի հոգաբարձուների վերընտրության համար պատգամավորների առաջադրման և քվեարկության հունվարի 30-ին կայացած ժողովը, որը նույնպես հասարակությանը բաժանել էր երկու հակադիր կողմնակցության՝ «մշակականների» (կարմիրների) և «նորդարականների» (սևերի): Հիշատակված «սևերի ջարդը» վերաբերում է ձայների այն մեծ տարբերությանը, որ ունեցան վերոհիշյալ «առաջադիմականները» և պարտված «նորդարականները» Աբգար Հովհաննիսյանի գլխավորությամբ (ՄՃ, 1894, № 1, էջ 157—158)։

«Նորդարականները» սկզբունքով անժամանակ էին համա րում ընտրությունները, պատճառաբանելով, թե պետք էր սպասել Գևորգ եպիսկոպոս Սուրենյանի առաջնորդական պաշտոնի հաստատվելուն։ Երբ փետրվարի սկզբներին Սուրենյանը հաստատվում է առաջնորդ և իրավունք է ստանում նախագահելու մարտի 24-ին տեղի ունեցած Մարիամյան-Հովնանյան դպրոցի հոգաբարձուների ընտրության ժողովին, հոգաբարձուներ ընտրվում են «նորդարականներից» և այս անգամ հաղթանակ տանում (ՆԴ, 1894, № 52, ՄՃ, 1894, № 3, էջ 457)։

9 Խոսքը վերաբերում է Գևորգ Սուրենյանին։

10 Նկատի ունի Հովհ. քահ. Մարտիրոսյանին։