(ՄՇ, 1893, № 10, նոյեմբերի 20)։ Նամակում մի քանի տող վերև գրած Թումանյանի խոսքերը, թե «Շուտով կունենանք մեծ ժողով այդ մասին մտածելու», վերաբերում են Խրիմյան Հայրիկի գործունեության նկատմամբ երիտասարդության ունեցած հիասթափության ու տարակուսանքների քննարկմանը։
Ղլտճյանի՝ փետրվարի 23-ի նամակում շարադրված են Խրիմյանից դժգոհ լինելու հիմնական պատճառները. ամենահիմնավոր մեղադրանքը Պոլսի Աշըգյան պատրիարքի «ազգավնաս» գործունեության դեմ կաթողիկոսի՝ արմատական միջոցների դիմելուց խուսափելն էր և ապա արևմտահայերի գաղթը կանխելու, գաղթականներին օգնելու, սովի և աղքատության դեմ պայքարելու անկարողությունը, Էջմիածնի շատ անկարգություններ՝ գողություն, կաշառակերություն և այլն (ԳԱԹ, Թֆ, № 816)։
5 Հիշատակված բանաստեղծությունը կրել է երգիծական բնույթ և, հավանաբար, ուղղված էր Էջմիածնի միաբանների դեմ. «Տարազում» չի տպագրվել գրաքննչական արգելքի պատճառով և չի պահպանվել (Ա. Ինճիկյան, 499)։
6 Նկատի ունի Ս. Սպանդարյանի խմբագրությամբ հրատարակվող «Նոր դարի» տասնամյակի տոնակատարությունը, որը տեղի էր ունեցել հունվարի 30-ին (մանրամասնությունները)՝ ԱՐՁ, 1894, № 12)։ Հիշատակված Արիստակեսը եպիսկոպոս Սեդրակյանն է. նա պատկանում էր «մշակական» կուսակցությանը և երիտասարդության մեջ վայելում էր մեծ Հարգանք,
7 Տե՛ս № 58 նամակի № 4 ծանոթագրությունը։
60. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
Թիֆլիս–Էջմիածին
(էջ 129)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՂԱֆ, № 331։
Տպագրվել է Եժ V, 87-89։
17 Խոսքը վերաբերում է փետրվարի սկզբներին Աղայանի գրած նամակի առաջարկությանը, նա Փիլիպոս Վարդազարյանին խնդրում էր երկու տարով ապահովել իրեն, հնարավորություն տալով ապրել Թիֆլիսում և զբաղվել միայն հրապարակախոսությամբ ընդդեմ «փարիսեցիների» (իմա`«նորդարականների)՝ «գրական ամեն տեսակ ձևով և զենքով» (ԱԵԺ IV, 537)։
2 Պռոշյանի գրական գործունեության 35-ամյա տարելիցը 1894 թ. ապրիլի 16-ին էր։ Գրողի գրական գործունեության սկիզբը Համարվում է 1859 թ. ապրիլի 16-ը, երբ «Մեղու Հայաստանի» թերթում տպագրվում է