լռում են (ՄՇ, 1894, № 36, ՄՃ, 1894, № 3, ԱՐՁ, 1894, № 36. ՆԴ-ը այդ ժողովին չի անդրադարձել)։
7 Պետք է լինի՝ Շուբերտի սերենադը։
8 Սրբազան Պարապյանցր եպիսկոպոս Գևորգ Սուրենյանցն է։ «Սպանդարի պկու» ասելով, հեղինակը նկատի ունի, որ Թիֆլիսի հայոց նորընտիր առաջնորդը ամբողջապես Սպանդարյանի և «նորդարականության» ազդեցության տակ էր։ «Նոր դարը» արդեն տպագրել էր լուրեր այն մասին, որ առաջնորդը ազատել էր գործակալ Հովհ. քահանա Մարտիրոսյանին, նրա փոխարեն նշանակել Գյուտ քահանա Աղանյանին։ Այնուհետև հրապարակվել էր նաև մի խումբ մարդկանց՝ ի պաշտպանություն Հովհ. Մարտիրոսյանի գրած համախոսականի և առաջնորդի պատասխանի մասին ոչ ոք իրավունք չունի միջամտելու, «պարտազանց քահանան անպայման կստանա իրեն հասանելիք պատիժը» (ՆԴ, 1894, № 46, 52, 53)։
9 Թեմական տեսուչ ասելով, Թումանյանը նկատի ունի Մեսրոպ քահանա Մելյանին, որը Վրաստանի և Իմերեթի հայկական թեմի եկեղեցական-ծխական ուսումնարանների տեսուչն էր։
10 Խոսքը վերաբերում է «Քաջամարտիկ հովիվ կամ սրտի ու մտքի դաստիարակը» հոդվածին, որտեղ ծաղրվում է Սարգիս Բեկնազարյանի մանկավարժական գործունեությունն ընդհանրապես և, հատկապես, քննադատվում դասը չպատասխանող մի աշակերտի դասաբանից վռնդելու և ծեծելու համար։ Հոդվածում որոշակի է միտումնավորությունը «մշակական» հոգևորականի նկատմամբ (ԱՐՁ, 1894, № 37, հունվարի 30)։
62. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ
Թիֆլիս-Երնջակ
(էջ 134)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, 383։
Տպագրվել է ԵԺ V, 92-93։
1 Տե՛ս № 61 նամակի № 8 ծանոթագրությունը։
2 Հին Նախիջևանից (Երնջակից) մինչև ապրիլ Ղլտճյանի ուղարկած նամակներն անհայտ են, ուստի և հայտնի չէ, թե նա ինչ նյութեր է խոստացել վարդապետների (Էջմիածնի կամ Երնջակի) մասին։
3 Խոսքը «Արտավազդ» դրամատիկական երկի մասին է, որից պահպանվում է միայն սևագիր մեկ պատառիկ (ԳԱԹ, Թֆ, № 242։ Այլ մանրամասնություններ տե՛ս Ա. Ինճիկյան, 532-537), Այդ մասին տեղեկություններ տալիս են Դերենիկ Դեմիրճյանը, Վրեն Տաշրացին, Սերգեյ Գորոդեցկին (ԹԺՀ, 26, 298, 894)։ Անհայտ է, թե Ղլտճյանը կատարե՞լ է արդյոք Թումանյանի խնդրանքը: