տրվել նաև «Հուշերի» ծանոթագրության մեջ, ուր գրված է, թե նույն ճամփորդության մասին գրել են նաև Ա. Բարխուդարյանը և Հ. Խիզանյանը (ԹԺՀ, 939, ՝№ 15, 16 ծանոթագրությունները), այնինչ վերջինների հիշատակությունը վերաբերում է Թումանյանի՝ 1894 թ. հուլիսի այս ճամփորդությանը՝ առանց ընտանիքի։ Պահպանվում է Օլգա Թումանյանի՝ Թիֆլիսից Ջալալօղլի գրած 1894 թ. հուլիսի 30-ի նամակը (ամիսը սխալմամբ գրված է հունիս), որի ԹԺՀ-ի հրատարակության միջոցին ձեռքի տակ չունենալը պատճառ է դարձել հիշյալ ծանոթագրության սխալին (տե՛ս ԹԹ, ՄՄ 1272)։ Որ Թումանյանը այս ճամփորդության ժամանակ ընտանիքով չի եղել՝ ապացույց են նաև հաջորդ նամակները՝ գրված Ղարաքիլիսայից և Ջալալօղլուց Թիֆլիս՝ կնոջը։
2. Ինչպես վկայում է Արշակ Բարխուդարյանը, «Անդրեասին նշանելով ման ենք գալիս» խոսքերը կատակ է, որ արվել է ճանապարհորդության ժամանակ ի պատասխան գյուղացիների այն հարցին, «թե ինչու են պարապ տեղը կոշիկ մաշում». Թումանյանը պատասխանել է՝ «Անդրեասի համար հարսնացու ենք փնտրում» (ԹԺՀ, 366-367)։
3. Նամակի նախորդ հրատարակության մեջ վերծանվել է՝ քիչ։
4. Վարդազարյանի այդ նամակն անհայտ է։ Թումանյանի վերջին խոսքերն անհասկանալի են։
65. ՕԼԳԱ ԹՈւՄԱՆՅԱՆԻՆ
Ղարաքիլիսա-Թիֆլիս
(էջ 137)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 34։
Ինքնագրի այն տողերում, ուր հիշատակված են Արշակ և Անդրեաս եղբայրների անունները, «Բարխուդարյան» ավելացված է հետագայում՝ բանաստեղծի դստեր՝ Աշխեն Թումանյանի ձեռքով։
Տպագրվում է առաջին անգամ։
1. Խոսքը վերաբերում է Օլգա Թումանյանի՝ հուլիսի 30-ի նամակին, որի չորրորդ էջը գրված է Եղսի Բարխաւդարյանի (Արշակ և Անդրեաս Բարխուդարյանների քրոջ) ձեռքով (ԹԹ, ՄՄ, № 1272)։
66. ՕԼԳԱ ԹՈւՄԱՆՅԱՆԻՆ
Ջալալօղլի-Թիֆլիս
(էջ 138)
Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 35։
Տպագրվում է առաջին անգամ։