Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը վերաբերում է 1894 թվականին (ԵԺ VI, 55). ուրեմն, 1894 թ. «Հորիզոն» հանդեսի աոաջին գրքում տպագրելուց աոաջ հեղինակը «Բորչալվում» ակնարկը վերանայել է։

«Շիլիոնի կալանավորը» պոեմի թարգմանության թվականը համարվել է 1895-ը (ԵԺ II, 435)։ Հենվելով այս նամակի վրա, Ա. Ինճիկյանը թվականը ճշտել է 1893 (տե՛ս էջ 503)։

6 «Մուրճի» 1893 թ. 1-6 համարներում տպագրվել է «Արսեն Դիմաքսյան» վեպը, որից հետո, արտատպվելով ամսագրից, հրատարակվել առանձին գրքով։ Թերևս այդ հրատարակության հետ առնչվող ինչ-որ դեպք զայրացրել, վիրավորել է Թումանյանին։

7 Խոսքը վերաբերում է Գր. Վանցյանի «Մեր ուսումնարանների և ուսուցիչների ապահովության մասին» հոդվածի տպագրությանը։ 1893 թ. սեպտեմբերի վերջերին Թումանյանն Ախալքալաքից ստանում է Վանցյանի հիշյալ հոդվածը և հանձնարարական նամակ, որով հեղինակը խնդրում էր շտապ իմանալ Արասխանյանի կարծիքր հոդվածի տպագրության մասին, մերժման դեպքում անմիջապես հետ վերցնել և տրամադրել «Տարազին» (ԳԱԹ, Թֆ, № 994)։ Արասխանյանը պատասխանն ուշացնում է և հոդվածը չի վերադարձնում։ Նոյեմբերին, կրկին նամակ ուղարկելով Թումանյանին, Վանցյանը խնդրում է հոդվածը հետ վերցնել և պահել, տպագրությունն այլևս անժամանակ համարելով (ԳԱԹ, Թֆ, № 994)։ Չնայած դրան, Արասխանյանը հոդվածը տպագրում է (Մճ, 1894, № 1)։

8 «Մուրճին» աշխատակցելու հրավերը Թումանյանը ստացել է 1891-ի հունվարին, նույն թվի «Մուրճի» № 2-ում տպագրվել է «Երգչին» բանաստեղծությունը։

9 Թումանյանի ծոցատետրերից մեկում պահպանվում է Փիլ. Վարդազարյանի՝ 1891 թ. դեկտ. 15-ի երկտողը, որով, դիմելով Հակոբ Անագչյանին, նա հիշեցնում է իրենց բանավոր պայմանավորվածությունը գրությունը հանձնող երիտասարդին (Թումանյանին) «կրկնակի հաշվապահություն» սովորեցնելու մասին (տե՛ս ԹԹ, ՄՄ, № 10, 37, ծոցատետր № 11)։ Միջնորդագրի՝ ծոցատետրում մնալն ապացույց է, որ դա չի հասել հասցեատիրոջը և որ հաշվապահությունը որպես ապրուստի միջոց բանաստեղծին չի գայթակղել:

Այս նամակում հիշվող Փ. Վարդազարյանի առաշարկած «80 ռուբլիանոց պաշտոնը», հավանաբար, Թումանյանը պետք է ստանար «կրկնակի հաշվապահություն» սովորելուց հետո, այնինչ, գերադասելով գրական միջավայրը, պակաս աշխատավարձով, 1892 թ. մարտից նա աշխատանքի է անցել հրատարակչական ընկերության գրասենյակում։

10 Արասխանյանը նկատի է ունեցել, որ Փիլ. Վարդազարյանի հրա. տարակությամբ արդեն լույս էր տեսել Դ (1893) գրքույկը (այլ մանրամասներ տե՛ս № 56 նամակի №7, 8 ծանոթագրություններում)։ Ինչ վերաբերում է «Հորիզոն» հանդեսի առաջին գրքին, այդ մասին տե՛ս № 55 նամակի № 5 և № 70-ի № 9 ծանոթագրությունները,