Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին վերոհիշյալ կարծիքը, հայտնելով, թե «Հորիզոնի» միակ կարող ուժը Հովհ. Թումանյանն էր, որի «Մուրճից» հեռանալը ոչ թե բողոք է ամսագրի խմբագրի դեմ, այլ հետևանք, իբրև թե Փիլ. Վարդազարյանից ունեցած նյութական ակնկալության։ Չնայած Արասխանյանի բացահայտ միտումնավորության, նրա ափսոսանքը Թումանյանի նման մի աշխատակցից զրկվելու համար ակնհայտ է (ՄՃ, 1895, № 2, էջ 316, 317)։ Արասխանյանի հիշյալ հոդվածի պատասխանը՝ «Պոլեմիկան հայոց մամուլի մեջ» վերնագրով, տե՛ս ՄՇ, 1895 № 50։

2 Արասխանյան-Վարդազարյան գժտության մանրամասները տե՛ս № 55 նամակի № 4 ծանոթագրության մեջ։

3 «Մուրճի» խմբագրությունը վեհափառ կաթողիկոսի մոտ» հոդվածը վերաբերում է Խրիմյան Հայրիկի 1893 թ. օգոստոսի 31 -ի ընդունելությանը։ Խմբագրից (Արասխանյան) ու հրատարակչից (Փ. Վարդազարյան) բացի, այդ ընդունելությանը մասնակցել են ամսագոհ բոլոր աշխատակիցները, այդ թվում, և Թումանյանը։ Ընդունելությունը տևել է կես ժամ, որի ընթացքում Խորեն վարդապետ Ստեփանեն բոլորին մեկ առ մեկ ներկայացրել է կաթողիկոսին։ Նույն օրը «Մուրճի» խմբազրության աշխատակիցները այցելել են Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանին (ՄՃ, 1893, № 7—8)։

Ինչպես երևում է Արասխանյանի պատասխան նամակից, այդ այցելությունների մասին վերջինիս գրած հաղորդումը, նախքան տպագրությունը, քննության առարկա է դարձել, և, ինչպես Թումանյանի, այնպես էլ «Մուրճի» մյուս աշխատակիցների դրդմամբ Արասխանյանը ինչ-որ փոփոխություններ է արել հակառակ իր ցանկության (ԳԱԹ, Թֆ, ց2, № 262)։

4 Խոսքը վերաբերում է Հ. Հակոբյանի «Ուխտ բարեկամության» ոտանավորին. հաշվի չառնելով Թումանյանի բացասական կարծիքը՝ Արասխանյանը տպագրել է այն (ՄՃ, 1893, № 10. Հ. Հակոբյանի առաջին տպագիր գործն է)։ «Մուրճի» խմբագրությունը վեհափառ կաթողիկոսի մոտ» հոդվածի (տե՛ս № 3 ծանոթագրությունը) և Հակոբյանի ոտանավորի տպագրության առիթով եղած վիճաբանությունների միջոցին Թումանյանի արած դիտողությունները յուրովի ընկալելով, Արասխանյանը նկատել է դիտավորություն, որը, ըստ վերջինիս, եղել է Վարդազարյանի դրդմամբ կամ նրանից նյութապես կախման մեջ լինելու պատճառով (ԳԱԹ, Թֆ, ց2, № 262)։

Չնայած Վարդազարյանին գործակցելը որոշ չափով նյութապես ապահովում էր բանաստեղծին, այնուամենայնիվ, Թումանյանի հեռանալը «Մուրճից» ուներ ավելի շուտ բարոյական պատճառ, քան նյութական։

5 Ինչպես երևում է այս փաստերից, 1893 թ. աշնանն ավարտված էին և՛ «Բորչալվում» ճանապարհորդական ակնարկը, և՛ «Շիլիոնի կալանավորը» պոեմի թարգմանությունը։ Ճամփորդական ակնարկի փաստերից