(ԹԺՀ, 9)։ «Մի քանի այլ բաներ» գրելով նա, հավանաբար նկատի ուներ, որ վերամշակում էր «Լոռեցի Սաքոն»՝ առանձին գրքով հրարատարակելու համար, տպագրության էր պատրաստում «Շիլիոնի կալանավորի» թարգմանությունը, «Դաշնակներ» նոր գրքույկը և այլն։
7 Տե՛ս Արասխանյանին Թումանյանի գրած մարտի 21-ի նամակը № 73) և ստացած պատասխանները (ԳԱԹ, Թֆ, № 548 և ց 2, № 262)։
8 Խոսքը վերաբերում է նույն թվականի գարնանը վարարած Քուռ գետում խեղդվող շանը փրկելու Թումանյանի և Աղայանի անհաջող փորձին (Շիրվանզադե, Կյանքի բովից, Ե., 1930, էջ 311—312)։
9 Նկատի ունի Գր. Վանցյանի «Մեր ուսումնարանների և ուսուցիչների ապահովության մասին» հոդվածի տպագրության պատմությունը (տե՛ս № 73 նամակի № 7 ծանոթագրությունը), որին, ինչպես երևում է այս տողերից, տեղյակ է և մասնակից նաև Ա. Ղլտճյանը։ Վանցյանից Թումանյանի ստացած այդ նամակները պահպանվում են. կարմիր մատիտով ընդգծված են այն տողերը, որոնք վերաբերում են հիշատակված հոդվածը հետ վերցնելուն (տե՛ս ԳԱԹ, Թֆ, № 994, 995)։
Նամակի առաջին հրատարակության ծանոթագրության մեջ (ԵԺ V, 104) Վանցյանի վերոհիշյալ հոդվածը շփոթվել է նրա «Հայ բոշաներ» հոդվածի հետ (տպագրվել է ՄՃ, 1892, № 7-8 և այս նամակին չի առնչվում)։
10 Տե՛ս № 76 նամակի № 1 ծանոթագրությունը։
75. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 154)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 3 (Ե)։
Տպագրվել է ԵԺ V, 105։
1 Մ. Աբեղյանի այդ «գրությունը» ուղարկված է «Հորիզոնի» II գրքի համար, որի խափանման պատճառով մնացել է անտիպ։ Հետագայում կայծակի դիցաբանությանը և Ծովինարի այլաբանությանն Աբեղյանն անդրադարձել է գերմաներեն գրված իր դիսերտացիայում (հայերեն թարգմանությունը տե՛ս Մ. Աբեղյան, Երկեր, հտ. VII, Եր., 1975) և այլ աշխատություններում։
2 Նկատի ունի՝ «Ստվերք հայկականք. քերթվածք ի Խորեն արքեպիսկոպոսե Նար-Պեյ», Կ. Պոլիս, 1874։