76. ԱՎԵՏԻՔ ԱՐԱՄԽԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 155)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 305։
Տպագրվել է ԵԺ V, 106։
1 Այս նամակով Թումանյանը պատասխանել է հասցեատիրոջ՝ նույն թվականին գրած մարտի 21-ի և ապրիլի 4-ի նամակներին, որոնցով վերջինս աշխատել է մի կողմից՝ մեղադրել բանաստեղծին «Մուրճից» Փիլ. Վարղաղարյանի ազդեցությամբ հեռանալու համար, մյուս կողմից՝ ցույց տվել, իբրև թե ինքն է նրան հեռացրել։ Երկու դեպքում էլ ակներև է Արասխանյանի միտումնավորությունը։ Թումանյանի տված հարցերին Արասխանյանը պատասխանել է իր նույն օրվա նամակով, որտեղ գրել է. «Թե ե՛ս եմ Ձեզ հեռացրել, թե Դո՛ւք եք հեռացել։ Նամանավանդ որ անձեռնահաս եմ այս կետին պատասխանելու, թե Դուք ինչ մտքով հոկտեմբեր-նոյեմբերին 1893 թ. այնպես սկսեցիք վարվել հետս, որ ես դրդված տեսնեի ինձ՝ Ձեզ հայտնի ծանր խոսքերն ասելու, որից հետո Ձեր հեռանալը անխուսափելի պիտի լիներ։ Ես ենթադրում եմ, որ Դուք գոռոզացել էիք Վարդազարյանի հետ կապվելով»։ Ինչպես այստեղ էլ պարզորոշ երևում է, Արասխանյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել խմբագրության մեջ Փիլ. Վարդազարյանի օգնությունից զրկվելուց հետո, որ Թումանյանը ստիպված հեռացել է (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 262 (2)։
2. Արասխանյանի նամակները կարևոր են բանաստեղծին վերաբերող արժեքավոր փաստերով, թվական տվյալներով, այսպես, երկրորդ հարցին տված պատասխանից պարզվում է, որ Թումանյանը 1893 թ. նոյեմբերի 10-ին է «Մուրճի» խմբագրին հայտնել, թե Վարդազարյանը հրատարակելու է ժողովածու («Հորիզոնը») և իրեն առաջարկում է լինել ռոճիկով աշխատակից և լեզու սրբագրող (ընդգծումը մերն է—խմբ.)։ Նոյեմբերի 12-ին Թումանյանը զգուշացրել է, որ Արշակ Բարխուդարյանը նույնպես կապված է Վարդազարյանի հետ որպես խմբագիր, որը և հաստատում է Բարխուդարյանը հետևյալ խոսքերով. «Այո՛, մենք հրատարակչական ընկերություն ենք կազմում. նա փողն է դնում, մենք մեր աշխատանքը, գրքեր ենք հրատարակելու, նաև ժողովածու»։ Պարզվում է նաև, որ Թումանյանը «Մուրճից» հեռացել է նոյեմբերի 26-27-ին (Թֆ, ց2, № 262 (2)։
3 Ինչպես Թումանյանի տված այս հարցերից, այնպես էլ Արասխանյանի պատասխանից դարձյալ երևում է, որ երիտասարդ բանաստեղծը, չնայած աշխատավարձ չի ստացել, բայց կատարել է բավական գործեր, նախքան խմբագրությունից հեռանալը կարդացել է և՛ Հովհ. Կոստանյանի,