Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հորիզոն» հանդեսի II գրքի համար: Թարգմանությունը չէր հավանել նաև Փիլ. Վարդազարյանը (ԳԱԹ, Թֆ, № 1014)։

2 Խոսքը Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարության մասին է. ավարտվել է 1899 թ. հուլիսին,

3 Եթե կամենաս ~ գործը վերջանա տողերը տպագրվում են առաջին անգամ։

82. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Դսեղ-Թիֆլիս

(էջ 159)

Սեպտեմբերի 27

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 3 (գ)։

Տպագրվել է Եժ V, 109-112,

1 Խոսքը վերաբերում է «Մծիրի» պոեմի իր թարգմանությանը:

2 Հիշեցնում է Ռ. Պատկանյանի «Շինականի երեկոյան երգը» («Ես քեզ համար հաց թխեցի սպիտակ փափուկ գարեհաց…», տե՛ս Ռ. Պատկանյանի երկասիրությունները, հտ. I, Պ. 1898, էջ 9)։

3 Խոււքը վերաբերում է օգոստոսի 27-ի նամակում Թումանյանի առաջարկած Փ. Վարդազարյանի համար շահութաբեր գործարքին։

4 Գևորգ եպիսկոպոս Սուրենյանն է՝ Վրաստանի և Իմերեթիայի հայոց թեմի առաջնորդը (առաջնորդարանը գտնվում էր Թիֆլիսում)։

83. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Կարս-Թիֆլիս

(էջ 162)

Նոյեմբերի 20

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 36։

Անթվակիր է, ժամանակը որոշվում է այս և № 84 նամակում հիշատակված ճանապարհորդության, Էջմիածին մեկնելու փաստերով։

Տպագրվել է ՈԻՀ 1, 359 — 360։

1 Բանաստեղծի այս և ապա նոյեմբերի 30-ի երկու և դեկտեմբերի 12-ին գրած նամակներից և Ավ. Իսահակյանի ու Ջալալ Տեր-Գրիգորյանի հուշերից երևում է, որ 1895 թ. նոյեմբերի սկզբներից նա ճանապարհորդ է Թիֆլիս-Բորժոմ-Ախալցխա-Ախալքալաք-Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին երթուղով, կտրել այդ ճանապարհը կառքով ու սահնակով։

Լինելով Թիֆլիսի «Հանգանակող և գործադրող կոմիտետի» անդամ, Թումանյանր շրջում էր հայ գաղթականությանն օգնելու նպատակով տեղական