79. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Ջալալօղլի-Թիֆլիս
(էջ 157)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 3 (ա)։ Դսեղում փոստային բաժանմունք չկար, ուստի Թումանյանը նամակները գրում և ստանում էր Ջալալօղլու փոստի միջոցով։
Տպագրվել է Եժ V, 107։
80. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
Ջալալօղլի-Թիֆլիս
(էջ 157)
Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց3, № 10։
Տպագրվում է աոաջին անգամ։
1 Այդ օրերին, ըստ երևույթին, Շիրվանզադեն մտադիր էր մեկնել Ռուսաստան. «Հանգանակող և գործադրող կոմիտետը» նրան հանձնարարել էր հայաբնակ քաղաքներում, հօգուտ արևմտահայ գաղթականության, կազմակերպել հանգանակություն (Շիրվանզադե, Կյանքի բովից, Եր., 1930, էջ 293)։
2 Հիշատակված Սիմոն Իվանիչը Պառավյանցն է (տե՛ս № 56 նամակի № 16 ծանոթագրությունը), տեր Հովհաննեսը՝ Մարտիրոսյանը։
3 Հավանաբար խոսքը վերաբերում է այն հասարակական «գործերին», որոնցով այդ ժամանակ զբաղված էին նաև Թումանյանն ու Աղայանը՝ լինելով հնչակյան կուսակցության անդամ։ Շարունակվում էին կոտորածները Արևմտյան Հայաստանում և գաղթականության հոսքը դեպի Կովկաս։ Մտավորականությունը, այդ թվում և Թումանյանը, Աղայանը, Շիրվանզադեն, Իսահակյանը նվիրվել էին արևմտահայությանն օգնելու գործին,
81. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Դսեղ-Թիֆլիս
(էջ 158)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 3 (բ)։
Տպագրվել է ԵԺ V, 108։
1 Խոսքը վերաբերում է անհայտ անձնավորության՝ Լերմոնտովի «Դևի» թարգմանության ձեռագրին, որն ուղարկվել էր Թումանյանին՝ կարծիքի՝