նշված ⅔ ձևով, կարող է կասկած հարուցել, թե գրված է մարտի 2-ին, մինչդեռ, ըստ հաջորդ նամակի (որի թվագրությունը նույն ձևով է նշված), մարտի 1-ին Թումանյանը մեկնել է Բաքու։
Տպագրվում է առաջին անգամ։
91. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բոլնիս Խաչեն
(էջ 172)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԲ, ՂԱֆ, № 288։
Տպագրվել է ԵԺ V, 118։
1 Թումանյանի՝ Բաքու կատարած այցելության մասին տե՛ս Ս, Հովվյանի հուշերը (ԹԺՀ, 260—262)։
2 1895 թ. դեկտեմբերին Շիրվանզադեն բանտարկվում է հնչակյան կուսակցությանը հարելու մեղադրանքով (ազատվել է 1896 թ. հունվարին)։ «…Բազմել է Սրնգի գահին» խոսքերով ակնարկում է Շիրվանզադեի բանտից ազատվելուց հետո «Տարազի» խմբագրության քարտուղարի պաշտոնը ստանձնելը (մինչ այդ, նույն պաշտոնը վարում էր Սրինգը)։
3 Նկատի ունի Փիլ. Վարդազարյանի հրատարակությամբ լույս տեսնող իր «Լոռեցի Սաքոն» պոեմը, «Քաջերի կյանքից» պատմվածքը (որի լույս ընծայումը շուտով մերժվում է. տե՛ս № 92 նամակը), «Դաշնակներ» ժողովածուն (երկրորդ, փոփոխված), Լերմոնտովի «Մծիրի» և Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» պոեմների թարգմանությունները։
4 Նկատի ունի «Քյորօղլին» առանձին գրքով հրատարակելու փորձը, գրաքննչական կոմիտեն մերժել է մարտի 6-ին (ՎԿՊԱ, ֆ 480, ց1, գ 1385, թ. 139բ, լուսապատճենը ԹԹ, ՓԲ, 39/3)։ Սա «Քյորօղվու» տպագրության երկրորդ մերժումն է. առաջինը տեղի է ունեցել 1894 թ., երբ պատրաստվում էին այն տպագրել «Հորիզոն» հանդեսի Ա գրքում (տե՛ս № 58 նամակը)։ Այստեղ և այսուհետև հիշատակված գրաքննչական կոմիտեի փաստաթղթերի բնագրերը Թբիլիսիի պետական արխիվում հայտնաբերել է ԹԹ աշխատակից Լուսիկ Թաշճյանը։
5 Տե՛ս ծանոթագրություն № 3։
6 Պետք է լինի՝ Համաբառբառ հին և նոր կտակարանաց. Աշխատասիրեաց Թադեոս վարդապետ Աստուածատուրեան, Երուսաղեմ, 1895։
7 «Հիմա պետք է որ մուսադ մռայլած լինի և քնարդ հնչի ավելի ուժգին» խոսքերով Թումանյանը ակնարկում է Աղայանի ձերբակալությունը հնչակյան կուսակցությանը հարելու մեղադրանքով (1895 թ. սեպտ. 7) և ազատվելը (1896 թ. հունվ.)։ Հիշատակված Լոքը սար է Աղայանի հայրենիքում՝ Բոլնիս Խաչենում։