Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8 «Кавказ» օրաթերթի նախաձեռնությունը չի իրականացել։

9 Մեջբերումը կատարված է հիշողությամբ, պետք է լինի՝ «Եւ հանեալ զնա ի խաչ բաժանեցին զհանդերձսն նորա վիճակաւ» (Մատթեոս,Իէ 35)։

92. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 174)

Մարտի 12

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, 21 (9)։ Անթվակիր է. առաջին տպագրության ժամանակ թվագրվել է 1893 հարցականով։ Ճիշտ տարեթիվը և ամիսը որոշել է Ա. Ինճիկյանը (էջ 350), մոտավոր օրը որոշվում է Թիֆլիսի գրաքննչական կոմիտեի փաստաթղթերի տվյալներով։

Տպագրվել է ԵԺ V, 81։

1 Տե՛ս № 91 նամակի № 4 ծանոթագրությունը։ Սույն նամակի առաջին հրատարակության տողատակի ծանոթագրության մեջ «Քյորօղլին» «Տարազում» տպագրված լինելու փաստը սխալ է (ԵԺ V, 81). միայն «Քյորօղլին կաանավոր» դրվագը տպագրվել է ՄՃ, 1893, № 2։

«Քաջերի կյանքից» պատմվածքը 1894 թ. տպագրվել էր «Հորիզոն» հանդեսի Ա գրքում։ Առանձին հրատարակության համար գրաքննչական կոմիտեին ներկայացվել էր նաև պատմվածքի հանդեսից հանված էջերը հեղինակի ուղղումներով։ Մերժվել է 1896 թ. փետրվարին. ԹԹ, ՓԲ, № 39 (3)։

2 Հիշատակված «Տաճկական գրականությունը» Փ. Վարդազարյանի թարգմանությունն է ֆրանսերենից, որը բանաստեղծը «Շիլիոնի կալանավորը» իր թարգմանության հետ գրաքննչական կոմիտեից ստացել է 1896 թ. մարտի 11-ին։ Այստեղ Թումանյանը հարցնում է տպարանին հանձնելու մասին։ Այս փաստերով էլ որոշվել է նամակի գրության մոտավոր օրը։

93. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր-Թիֆլիս

(էջ 174)

Մարտի 15, 16

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (20)։ Երկտողն անթվակիր է։ Առաջին տպագրության ժամանակ թվագրվել է 1895 հարցականով։ Ճիշտ ժամանակը որոշվում է 1896 թ. մարտի 14-ին «Լոռեցի