Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3 «Սպարտակի»՝ Հովվյանի թարգմանության տպագրությունը չի ձգձգվել, այն լույս տեսավ 1896 թ. Բաքվում։

4 «Օջախը» Բաքվի հնչակյան մտավորականներից կազմված գրական խմբակցությունն էր, որի մշտական անդամներն էին Սիմեոն Հովվյանը, Արամ Նազարեթյանը, Սեդրակ Բալայանը, Սահակ Մատինյանը, Սիսակ Օհանյանը և Մկրտիչ Բեգլարյանը։ «Օջախն» ուներ նաև պատվավոր անդամներ, որոնք Բաքվում եղած ժամանակ անպայման մասնակցում էին խմբակի հավաքույթներին։ 1896 թ. մարտի առաջին տասնօրյակում այդպիսի հյուր էր Թումանյանը։ Տարբեր առիթներով «Օջախում» հյուրընկալվել են նաև Շիրվանզադեն, Աղայանը և ուրիշներ (այլ մանրամասնություններ տե՛ս ԹԺՀ, 260—262, և Ա. Ինճիկյան, 377—384)։

5 «Օջախը» որևէ հարստություն չի ունեցել. Թումանյանը կատակում է։ «Օջախի» անդամները հետագայում միջամտել են Բաքվի մարդասիրական ընկերության առջև Թումանյանին, Աղայանին և Շիրվանզադեին նյութապես օգնելու համար (տե՛ս № 103 նամակի № 4 ծանոթագրությունը)։

6 Արամը Նազարեթյանն է, Սեդրակը՝ Բալայանը, Գավրիլովիչը՝ Սահակ Մատինյանը։

96. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 176)

Մայիսի սկզբներ

Ինքնագիրը (այցետոմսի երկու երեսների վրա) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (27)։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ «…որոշենք, թե որտեղ ինչքան դիրք ենք ղրկելու» խոսքերի, որը վերաբերում է, ամենայն հավանականությամբ, 1896 թ. գարնանը Փ. Վարդազարյանի հրատարակությամբ լույս տեսած գրքույկներին. (ԳՓ, «Լոռեցի Սաքոն» և մյուսները)։ «Նոր դարի» մայիսի 4-ի համարում (№ 78) տպագրված լուրը բանաստեղծի «Մծիրիի» թարգմանությունն ստանալու մասին նույնպես օգնում է երկտողի գրության մոտավոր ժամանակը որոշելուն։

Տպագրվել է ԵԺ V, 125։

97. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 176)

Մայիսի 16,17

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 21 (21)։ Անթվակիր է. առաջին տպագրության ժամանակ թյուրիմացաբար թվագրվել է