1895։ Ճշգրիտ տարեթիվը և ամիսը, ինչպես և մոտավոր օրը որոշվում է ըստ մայիսի 18-ի երկտողում դերասան Կ. Գալֆայանի անվան հիշատակության փաստի։
Տպագրվել է ԵԺ №, 116։
1 Ինքնագրում կարելի է կարդալ նաև Մաղաքյան. չպարզվեց, թե ում խելագարության մասին է խոսքը. Եղիշե Մադաթյանի՞ (ուսուցիչ, գրականագետ, թարգմանիչ, 1865-1918), թե՞ Մաղաքյանի (անհայտ)։
2 Տե՛ս մայիսի 18-ին գրած երկտողի № 1 ծանոթագրությունը։
98. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 177)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, 21 № (19), Երկտողն անթվակիր է. առաջին տպագրության ժամանակ հրատարակվել է 1895 թվագրությամբ։ Ճշգրիտ ժամանակը որոշվում է ըստ երկտողում հիշատակված «Լոռեցի Սաքոյի» 1896 թ. հրատարակության մասին Լեոյի տպագրած գրախոսականի (ՄՇ, 1896, № 57, մայիսի 18)։
Տպագրվել է ԵԺ V, 116։
1 Խոսքը վերաբերում է Թումանյանի միջնորդությամբ երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանին նյութական օգնություն ցույց տալուն։ Վարդազարյանը Կովկասի բարեգործական ընկերության խորհրդի անդամ էր։ Վերջինիս պատասխան երկտողից պազվում է, որ ընկերությունը Գալֆայանին հատկացրել էր տաս ռուբլի (Վարդազարյանի երկտողը անթվակիր է բովանդակությունից երևում է, որ գրված է նույն օրը՝ մայիսի 18-ին. ԳԱԹ, Թֆ, № 1056):
2 Հավանաբար, պետք է որոշվեր «Գիքորը» «Հորիզոն» հանդեսի երկրորդ գրքում տպագրելու համար գրաքննությանը ներկայացնելու հարցը։ Վարդազարյանի պատասխան երկտողում «Խորտակվածի» մասին ոչինչ չկա. «Գիքորի» համար գրել է. «Եթե արտագրած պատրաստ է՝ հանձնիր գրաքննիչին» (Թֆ, № 1056)։ Չնայած դրան, «Գիքորը» Վարդազարյանն ինքն է ներկայացրել գրաքննչական կոմիտեին նույն ամսի 29-ին. կոմիտեի համապատասխան մատյանի № 26-ի տակ պատմվածքը գրանցվել է հետևյալ մակագրությամբ. «Григорий»,из жизни приказчиков темных рядов Тифлиса, сочиинение Оганеса Туманяна» (ՎԿՊԱ, ֆ 480, ց1, գ 1290, թ 31, ԹԹ ՓԲ № 39 (10)։ Տպագրության թույլտվությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին, բայց չի տպագրվել «Հորիզոն» հանդեսի II գրքի խափանման պատճառով։ («Գիքորը» առաջին անգամ